Մինուճար էիր, մե՛ր մինուճարը.Քանդում եմ հիշողությունների կծիկը ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում..հերոս Արմեն Հովհաննիսյանի մոր հուզիչ խոսքերը որդու ծննդյան կապակցության

Մինուճար էիր, մե՛ր մինուճարը.Քանդում եմ հիշողությունների կծիկը ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում..հերոս Արմեն Հովհաննիսյանի մոր հուզիչ խոսքերը որդու ծննդյան կապակցության

Կեսգիշերից հետո նոր օրն է սկսվում,մի քիչ էլ ու ծննդյանդ օրն ինձ լուռ կհետապնդի մինչև օրվա ավարտը առանց քո ներկայության…


Քսանվեց տարի առաջ ես գրկեցի քեզ, դու այնքան գեղեցիկ էիր։Չգիտեմ ինչպես բացատրեմ,բայց հունիսի 30_ին ծննդյանդ օրը,զորակոչվելու և զորացրման օրը պիտի համընկնեին,պիտի…

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է հերոս Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը:


Այնքան բան ունեմ քեզ ասելու,բայց արցունքներս առաջ ընկնելով՝ջնջում ու խեղդում են բառերս…պատասխանների փոխարեն կրկին ժպտում ես անփութորեն մերթ այս ,մերթ այն նկարից…
Ու թե ծնունդդ իսկական հրաշք էր,ապա կորուստդ անդունդից քար հանելու նման անհնար է…
Քանդում եմ հիշողությունների կծիկը,որ վերստին հավաքեմ պատկերդ ու չգիտես ինչու առաջինը զրնգուն ծիծաղդ եմ լսում,այն դեռ հնչում է ականջներումս,ահա ուրվագծվում է հասակդ՝բարեկազմ,գրեթե կատարյալ,տեսնում եմ դեմքդ՝ կանոնավոր դիմագծերով…կարոտել եմ ու ո՜նց եմ կարոտել…ախր իմ կարոտը քո հոտն ունի ու պատկերը,ինձ ամուր գրկող քո ձեռքերը,արդեն խռպոտած երանգներով ձայնդ,քայլերդ,որ հանկարծ լռում էին,որովհետև բազրիքով սահում էիր ներքև երկրորդ հարկից իբրև չարաճճի տղա,դե ես էլ փորձում էի խիստ երևալ,բայց դու լայն ժպիտով մոտենում էիր ու ես հալվում էի գրկումդ ,ձգվում վերև…հասակ էիր առել,բոլորի մասին հոգ էիր տանում,բա տան տղան էիր՝մեր հույսն ու ապավենը,հորդ հետ խոնարհ էիր,քույրերիդ հետ խիստ,տատիդ պաշտում էիր,ինձ աստվածացնում,մինուճար էիր,մե՛ր մինուճարը …ինչու՞,ախ էդ ինչուները,որոնց պատասխանը ոչ ոք չգիտի…


Ու որքան հեռանում ես ,ճիշտ այնքան ես մոտենում եմ քեզ…
Մարդը միշտ ձգտում է դեպի լույսը,դու՛ ինձ քո ետևից տանող լույսն ես…Ծնունդդ շնորհավոր ԱՐՄԵՆ ջան,անկարող եմ ետ տալ ժամանակը,մնաս բարով չեմ ասել ու չեմ ասի…համբերությամբ զինված սպասում եմ,ես գիտեմ որտեղ է մեզ իրար միացնող լույսը…

Քո մայր

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ