Երբ մենք փոքր էինք, մեր տատիկն ու պապիկը մեզ համար իսկական հերոսներ էին: Հենց նրանց էինք դիմում աջակցության և օգնության համար, երբ ծնողների հետ թյուրիմացություններ էինք ունենում: Նրանք միշտ մեր կողքին են եղել։
Նրանք միշտ ժամանակ էին հատկացնում մեզ պատմություն պատմելու կամ ինչ-որ բան սովորեցնելու համար, եթե օգնության կարիք ունեինք: Նրանք մեզ համար ծնող ընկերների պես էին: Մեզ թվում էր, թե նրանք միշտ գիտեն՝ ինչ ասել կամ անել։
Ցավոք, տատիկներն ու պապիկները չեն կարող հավերժ մեզ հետ լինել: Շատերի համար իրենց կորուստը առաջին դեպքն է, երբ նրանք բախվում են մահվան և առաջին անգամն են հստակ գիտակցում այն փաստը, որ ոչ ոք հավերժ չի ապրում: Սիրած մեկին կորցնելը փորձություն է:
Չնայած այն հանգամանքին, որ մեր պապերն ու տատիկները մի օր կլքեն մեզ, կա մի բան, որը հավերժ կմնա մեզ հետ: Սա այն ժամանակն է, որը մենք անցկացրել ենք նրանց հետ և այն, ինչ նրանք մեզ սովորեցրել են:
Մենք կարող ենք սովորել նրանցից և օգտագործել նրանց կյանքը որպես գիտելիքների աղբյուր, թե ինչպես պետք է ապրենք:
Գտեք երջանկություն փոքր բաների մեջ
Մարդկանց մեծամասնությունը մշտապես սպասում է, որ ինչ-որ բան տեղի կունենա ապագայում: Անկախ նրանից, թե դա գովազդ է, թե գնել վերջին հեռախոսը: Թվում է, թե մենք ցանկանում ենք ստանալ այն, ինչ դեռ չունենք, միևնույն ժամանակ ամբողջովին մոռանալով ունեցածի մասին։
Մեր տատիկներն ու պապիկները, ընդհանուր առմամբ իրենց սերնդի մարդիկ, ընդհանրապես չէին անհանգստանում այդ մասին: Նրանք ուրախանում էին իրենց ունեցածով և գիտեին ինչպես ապրել ներկայով, այլ ոչ թե պարզապես հիշել, թե ինչ է եղել անցյալում:
Ասա մարդկանց, թե նրանք ինչ նշանակություն ունեն քեզ համար
Մենք միշտ չէ, որ ասում ենք մեր շրջապատի մարդկանց, թե որքան երախտապարտ ենք նրանց և որքան կարևոր են նրանք մեզ համար: Մեր պապերն ու տատիկները ծերանում են. Նույնը վերաբերում է այն մարդկանց, ում հետ նրանք մեծացել են: Ցավոք սրտի, մեր տատիկներն ու պապիկները պետք է հետևեն իրենց ընկերների և սիրելիների գնալուն:
Նրանք գիտեն, թե որքան կարևոր է համոզվել, որ մեր կյանքում մարդիկ գիտեն, որ մենք սիրում ենք իրենց: Նրանք գիտեն, որ մենք պետք է օգտագործենք մեր ստացած յուրաքանչյուր հնարավորություն՝ ասելու այս մարդկանց, որ սիրում ենք իրենց: Սա անհրաժեշտ է, որպեսզի ապագայում մենք չկասկածենք, թե արդյոք մեր շրջապատի մարդիկ գիտեին, թե որքան կարևոր են մեզ համար։
Միշտ գնացեք մինչև վերջ և կանգնեք ձեր դիրքերում
Մեր անընդհատ փոփոխվող աշխարհում շատ կարևոր է մնալ մարդ, ով հավատարիմ է իրեն, իր սկզբունքներին: Թույլ մի տվեք, որ ձեր կյանքի դժվարությունները փոխեն, թե ով եք դուք որպես մարդ:
Մեր պապերն ու տատիկները շատ դժվարությունների միջով են անցել, կյանքում շատ բան են ապրել։ Այնուամենայնիվ, նրանք միշտ հիշում էին, որ ունեն կողմնացույց, որը միշտ կպատմի կյանքի ճիշտ ընթացքը։ Դա նրանց ներքին կողմնացույցն էր
Դու չես գիտակցում, թե որքան արագ է թռչում ժամանակը, մինչև չհասնես այն կետին, որտեղ քեզ մնում է միայն հետ նայել և մտածել, թե ուր են անցել քո տարիները:
Մեր աշխարհում շատ շեղումներ կան: Դրա պատճառով մենք մոռանում ենք ուշադրություն դարձնել իսկապես կարևոր մի բանի վրա: Մենք մոռանում ենք ուշադրություն դարձնել մեր ընկերներին, մեր ընտանիքին և մեր առողջությանը: Թույլ մի տվեք, որ փոքր բաները խլեն ձեր ժամանակը ավելի շատ, քան իսկապես կարևոր բաները: