Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր ժողովրդի և ԱԺ Քննիչ հանձնաժողովի ուշադրությանն եմ ուզում հանձնել մի նկատառում.
Ապրիլյան պատերազմի կորուստների ցանկում կայուն կերպով արդարացիորեն իր ցավալի տեղն է զբաղեցնում 800 հա տարածքի կորստի շեշտադրում:
Սակայն, այդ ցանկում կա համառորեն անտեսվող ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ նշանակության կարևորագույն կորուստ. նկատի ունեմ Վարազաթմբի (Լելե -Թեփե) հանձնումը ազերիներին, որը որոշակի իրադրության պայմաններում թշնամու հարձակման երկու ուղղություններ է նախանշում դեպի` ա) Արաքսի ափով Նախիջևան, բ) Ստեփանակերտ-Շուշի»:
Facebook Comments