Մարդն ինքն է իր ամենամեծ խոչընդոտը. Հին հունական իմաստուն մտքեր

  • Մարդը պետք է զբաղվի սիրած աշխատանքով։ Միայն այդ ժամանակ նա կարող է հասնել հաջողության։ Անկեղծ սերը արած գործի հանդեպ, հենց դա է կոչումը։
  • Աշխատանքը, որ սիրով է արվում, հնարավորություն է տալիս հասնել կատարելության։
  • Մի ընկճվեք եւ մի ապրեք անցյալով։
  • Մարդն ինքն է իր ամենամեծ խոչընդոտը։

  • Մարդը, որ չի գոհանում քչով, չի գոհանում ոչնչով։
  • Փոքրիկ հնարավորությունները մեծ գործերի սկիզբ են։
  • Լինել երջանիկ, նշանակում է ապրել ներկայով։
  • Իրենց անհաջողությունների համար մարդիկ պատրաստ են մեղադրել Աստծուն, ճակատագրին, բայց ոչ երբեք իրենք իրենց։
  • Հավատացեք ինքներդ ձեզ, լսեք ձեր ներքին ձայնին ու մի առաջնորդվեք ուրիշների խորհուրդներով։
  • Առաջին հերթին մի կորցրու ինքնահարգանքդ։

  • Անտարբեր եղիր թե՛ գովեստների, թե՛ քննադատության նկատմամբ։
  • Եթե դու ներդաշնակ ես ապրում բնության հետ, երբեք աղքատ չես լինի, իսկ եթե ապրում ես մարդկանց կարծիքներով, երբեք հարուստ չես լինի։
  • Փոխարինեք վատ եւ վախեցնող մտքերը հավատով եւ հույսով։
  • Հույսը երազ է արթուն ժամանակ։
  • Վախն ու տխրությունը հիվանդություններ են առաջացնում։
  • Դուք ոչինչ չեք կարող անել այս աշխարհում առանց քաջության, դա մարդու մեծագույն պարգեւն է։
  • Ոչնչում չսխալվելը հատուկ է աստվածներին, ոչ՝ մարդուն։

  • Ո՞րն է կյանքի իմաստը․ ծառայել ուրիշներին եւ բարին գործել։
  • Հոգ տանելով ուրիշների երջանկության համար՝ մենք կառուցում ենք մեր երջանկությունը։
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ