Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպшնեցի․․․

Ոչ բարով պետական այր էի: Պատերազմը հորով-մորով արել, հիմա էլ խաղաղության քարտեզն էինք գծում:

Ինչ միջոցառում էր, չեմ հիշում, էս պառավը թիկնապահներիս հախից գալով` ինձ մոտեցավ:

Ասաց. «Բալա ջան, զինվոր թոռս հիվանդ է, կմե ռնի, կծանրանա խղ ճիդ վրա»: Բոլորին իրար խառնեցի: Զեկուցեցին, որ վերցրել են բուժմшն և մեկ ամսից մորե մեկ կլինի:

Մի քանի ամսից հայ մամիկը նորից մոտս եկավ, ասաց. «Բալա ջան, թոռանս վիճակը ծանր է, կմե ռնի` կծանրանա խղճիդ վրա»:

Նորից հրահանգներ տվեցի, զայրացա ենթականերիս վրա. զեկուցեցին, որ ամեն ինչ լավ է, զինվորը արդեն ողջ-առողջ է:

Երկու ամսից մի երկտող ստացա. «Բալա ջան, շնորհակալ եմ, թոռս մեռավ»:

Դուք իմ փոխարեն ի՞նչ կանեիք: Մի քանի հոգու հերն шնիծեցի, ինքս իմ հերն шնիծեցի, հետո գնացի-գտա էս պառավի տունը:

Հետս մի ժեռ քար էի տարել: Ասացի. «Մայրիկ, վերցրու, գլխիս խփիր, ես քո թոռանը սպանեցի»:

Պառավը տխուր նայեց աչքերիս մեջ, ասաց. «Բալա ջան, զգույշ եղիր, քեզ հետ մի բան կպատահի, կծանրանա էս երկրի խղճին»:

Հատված Վազգեն Սարգսյանի «Մեկ վայրկյան» մտորումներից

Facebook Comments
Գնահատականը
( 6 оценок, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ