Մայրիկ, ես բլոգեր եմ դառնալու. երեխաներ, ովքեր արդեն վաստակել են իրենց առաջին միլիոնը

Ժամանակակից աշխարհը հետաքրքրաշարժ  և խոստումնալից է, այն առաջարկում է բազմաթիվ հնարավորություններ  ինքնահաստատման և հազար ու մի գաղափար է տալիս գումար վաստակելու:

Այս դարում մեծացող երեխաները, ովքեր ոգեշնչված են  համացանցի   սուպեր աշխարհով, ծնողներին են դիմում մեկ խնդրանքով.«Ուզում եմ իմ բլոգն ունենալ»:

Միանշանակ ծնողները կասեն, որ դա անիմաստ զբաղմունք է, ժամանակի կորուստ, անհեթեթություն, որ երբեք ոչնչի չես հասնի համակարգչի մոտ նստելով, այլ պետք է նորմալ մասնագիտություն ձեռք բերել, օրինակ ատամնաբույժ, տնտեսագետ, բանկի: Բայց, իսկապես այդպե՞ս  է:

Հիմա կներկայացնեք մի քանի երեխաների, ովքեր այս տարիքում արդեն վաստակել են իրենց առաջին միլիոնը սեփական բլոգի միջոցով:

Ռայան Քաջի, 8 տարեկան

Կարողությունը-22մլն դոլար

Բլոգ- Ryan’s World

Հետևորդներ-24.5մլն

Ռայանը երիտասարդ միլիոնատեր է, ով առաջին տարին չէ, որ գլխավորում է Forbes-ի ցուցակը, որպես YouTube-ի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ աստղ: Ռայանի գունագեղ տեսանյութի վրա աշխատում է մի ամբողջ թիմ, քանի որ տեսանյութերը պետք է հետաքրքիր և զվարճալի լինեն, որպեսզի պահեն 0 + լսարանի ուշադրությունը:

Նաստյա Ռադզինսկայա, 5 տարեկան

Կարողությունը-18մլն

Բլոգ- Like Nastya, Like Nastya Vlog, Stacy Toys и Funny Stacy

Հետևորդներ-ավելի քան 90մլն

Անցած տարի Նաստյան YouTube-ի ամենաբարձր վարձատրվող բլոգերների շարքում զբաղեցրել է   երրորդ տեղը։ Պարզ է, որ  ձեռքբերումը ոչ միայն Նաստյաինն է, այլև նրա ծնողներինը, ովքեր նկարահանվում են նրա ամենօրյա արկածային տեսահոլովակներում:

 

Կատյա և Մաքսիմ Ֆեդորուկներ, 5 և 8 տարեկան

Կարողությունը-4մլն

Բլոգ- Miss Katy и Mister Max
Հետևորդներ- 17.5մլն

Նրանց յութութբյան ալիքներն աշխատեցնում են իրենց ծնողներըև, ովքեր այդ ալիքները բացել են դեռևս 2014 թվականին և հաջողությամբ աշխատեցնում և գումարներ են վաստակում:

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ