Իհարկե, Ֆրեյդը հանճարեղ հոգեբան էր, սակայ դժվար թե նրա հետ համաձայներ Բարբի Գուերրան: Թե չէ ինչպես նա կհասներ նրան, ինչին հասել է, քանի որ իր վիճակում դա պարզապես անհնար է թվում:
Դժբախտnւթյունը միայնակ չի գալիս
Բարբին 2 տարեկան էր: Նա հաճախ էր վազում իրենց տան կողքերը՝ խաղալու համար: Մի անգամ հետաքրքրությունը Բարբիին տարավ տրանսֆորմատորների խցիկ, որտեղ աղջիկը բռնել էր հսկայական լարեր:
Մեծ լարմամբ հոսանքն անցել էր փոքրիկի միջով՝ անցնելով ձեռքերի և ոտքերի մեջ: Այսօր էլ նրա ոտքերի վրա երևում են այրվածքները, սակայն ձեռքերի հաշվով աղջկա բախտը չբերեց: վերին երկու վերջույթները վառվել են մինչև ոսկոր:
Որքան էլ բժիշկները փորձում էին փրկել ձեռքերը, սակայն նրանց չհաջողվեց: Ձախ ձեռքն ամբողջությամբ էին անդամահատել, սիկ աջը ուսից ներքև:
Աղջիկը բոլոր շանսերն ուներ մնալու անգործունակ, բացի այդ երկար ժամանակ նրա հետ պետք է հոգեբանական աշխատանք տարվեր: Սաայն նրա ծնողների աղոթքները հասան երկինք և լսելի եղան :
Ուժեղ բնավորություն
Բոլորս հիշում ենք, թե ինչպես էինք փոքր հասակում ցանկանում գրկել մեր ամենահարազատ մարդուն՝ մայրիկին: Դա ուզում էր նաև փոքրիկ Բարբին:
Սակայն ինչպես դա անել առանց ձեռքերի: Սակայն նրա համառության և ուժեղ բնավորության շնորիվ շուտով դա նրան հաջողվեց: Ոտքերով:
Պետք է ասել, որ մայրն ու Աստծո հանդեպ հավատն էին նրան այդպիսին դարձրել: Հենց շնորիվ մայրիկի նա կարողանում էր դժվարությունները հաղթահարել և ի վերջո անկախ մարդ դառնալ:
Երջանիկ կին
Եվ ոչ միայն անկախ, այլև երջանիկ կին:Բարբին հանդիպեց իր երազանքների տղամարդուն: Եվ ոչ միայն երկու որդի լույս աշխարհ եկավ, այլև որդեգրեցին երկու աղջկա: Ահա թե ինչպիսի օրինակ է բոլոր այն կանանց համար, ովքեր ձեռքեր ունեն:
Այս հետաքրքիր կինը լիարժեք կյանքով է ապրում՝ վարում է մեքեն, պարում է, զբաղվում է լողով երեխաների հետ, գնում է խանութ: Նա չի ամաչում խենթություններ անել՝ մարմնի վրա արդեն ունի 10 դաջվածք:
Դուք կարծո՞ւմ եք, որ տիկին Գուերրան բավարարվում է տնային տնտեսուհու գործով: Իհարկե, այդպես չէ: Լիարժեք երջանկության համար նա որոշել է զբաղվել սպորտով: Նա ոչ միայն լողում է, քշում է հեծանիվ, այլև բոդիբիլդինգով է զբաղվում:
Այժմ այս անհավանական կինը 33 տարեկան է, նա ունի հրաշալի ընտանիք, բազմաթիվ ընտանիք, լիարժեք կյանք և բազմաթիվ պարգևներ:
Ահա թե ինչպիսի օրինակ նա կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր նման իրավիճակներում հուսահատվում են: