Հեշտ պատրաստվող և անչափ համեղ բանանով խմորեղեն

Բանանից կարելի է պատրաստել աշխարհի ամենահամեղ նախուտեստը։ Եվ ինչքան լավ է, որ այն կարելի է պատրաստել հաշված րոպեների ընթացքում և նվազագույն բաղադրիչներով։

 Բաղադրիչներ 

 

100 գրամ կարագ,
3 ձու,
300 գրամ ալյուր,
1 բաժակ շաքար,
1 բաժակ թթվասեր,
3 բանան։

Պատրաստման եղանակը

Առանձնացրեք ձվի  սպիտակուցները և դեղնուցները։ Վերցրեք 3 դեղնուց, կես բաժակ շաքար և կարագ։ Լավ ամբողջը խառնեք և ավելացրեք ալյուր։ Խմորը բավակաին ամուր պետք է ստացվի։ Դրեք այն սառնարանում բանանի պատրաստման ընթացքում։

Կտրեք բանանները շրջանակների, փոքր ինչ պատեք այն վանիլային շաքարով ավելի հետաքրքիր բույրի համար։
Հավասարացրեք խմորը թխելու համար նախատեսված տրամագծով։  Պարբերաբար ֆորման կարագ քսեք:


Խմորի վերևում դրեք կտրատած բանանի շրջանակները, պատելով դրանք թթվասերով։ Կարևոր է, որ թթվասերը լինի բավականին յուղոտ և ոչ թթու։ Համը փոխելու համար ավելացրեք շաքար, վանիլ, կոկոսի փոշի կամ շաքարի փոշի։

Ուղարկեք թխվածքի հիմնական մասը ջեռոց, նախորոք տաքացնելով 180-200 աստիճան։
Քանի դեռ այն թխվում է, մնացած 3 սպիտակուցը և կես բաժակ շաքարից պատրաստեք կրեմ։ Հարկավոր է մանրակրկիտ և երկար հարել սպիտակուցըմ որպեսզի ամեն ինչ ստացվի ճիշտ, մոտ 10 րոպե։

Հանեք գրեթե պատրաստ թխվածքը և լցրեք վրան հարած սպիտակուցները։  Կարելի է այն զարդարել մնացած բանաններով, նուշվ, ցուկատներով,  տարբեր մրգերով և այն ինչ կա ձեռքի տակ և ձեզ դուր է գալիս։ Դրեք թխվածքը նորից ջեռոցում ևս 3 րոպե։

Այս անհավանական խմորեղենը հրաշալի տարբերակ է հյուրերին հյուրասիրելու համար:

Բարի ախորժակ…

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ