Հենց երգում եմ մի քանի սուտի հայրենասեր արթնանում է. Սոնա Շահգելդյան

Հայաստանի հզոր ձայներից մեկը՝ երգչուհի Սոնա Շահգելդյանը շատ հաճախ է ինստագրամյան իր էջում կիսվում իր անկեղծ մեկնաբանություններով այս կամ այլ հարցի վերաբերյալ:

Երեկ Սոնան մի քանի հրապարակում էր արել։

Առաջին հրապարարակման մեջ նա հետևյալն էր գրել.

«Ամեն օր մեծ համերգներ են անում ու ամեն օր մի վատ դեպք է տեղի ունենում, բա դրա մասին ինչու՞ չեք խոսում։ Հենց ես երգում եմ, մի քանի սուտի հայրենասեր արթնանում են»:

Հաջորդ հրապարակմամբ երգչուհին անդրադարձել էր մեր լեգենդներին.

«Իրական լեգենդները մեր սահմանին կանգնած տղերքն են, իսկական հերոս՝ կռված, կարգին, հայրենասեր տղերքը։ Փառք ու պատիվ»։

StarNews-ը կապ  է հաստատել  երգչուհու հետ` ճշտելու արդյոք ինչ է պատահել, և ու՞մ կամ ինչին են ուղղված երգչուհու ինստագրամյան գրառումները։

Սոնան պատասխանեց, որ դա ոչ մեկի չի վերաբերվում և դա ընդամենը իր կարծիքն է։

Մի բան պարզ է` խոսքը վերաբերում է երգչուհուն անտեղի քննադատողներին։

Գնահատականը
( 2 оценки, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ