«Հանդիսատես» անցորդներն ասում էին՝ խմած է, մի զանգի, չեն գա, բայց համոզվեցի, որ շտապ օգնության բժիշկները…

«Հանդիսատես» անցորդներն ասում էին՝ խմած է, մի զանգի, չեն գա, բայց համոզվեցի, որ շտապ օգնության բժիշկները…

Խանութից դուրս գալիս նկատեցի, որ տղամարդը ներսում մի կերպ հենվել է պատուհանին ու ճոճվում: Դուրս եկա, ու պատահած երկու տղաներին խնդրեցի, որ օգնեն այդ մարդուն: Հետ եկանք, նա արդեն հատակին էր (2րոպե չտևեց): Զանգահարեցի շտապ օգնություն՝ ուղիղ 5րոպեից բարեհամբույր բժիշկներով շտապ օգնության մեքենան եկավ:

Պարզվեց սթափ չէր քաղաքացին, բայց ընկնելիս գլուխն ուժեղ հարվածել էր: Շատ սրտացավ էին շտապ օգնության աշխատակիցները, տարան հանրպետական հիվանդանոց: Մինչև շտապ օգնության գալը, ոստիկաններն անցնում էին, տեսան քաղաքացուն ընկած ու մինչև վերջ սպասեցին, որ շտապ օգնության մեքենան գա, ավելին՝ օգնեցին, որ քաղաքացուն գետնից բարձրացնեն ու տեղափոխեն մեքենա: Ողջ ընթացքում հետևում էին, որ վիճակը չվատանա: Նույնը նաև այդ երկու տղաները: Իսկ «հանդիսատես» անցորդներն ասում էին՝ խմած է, մի զանգի, չեն գա, բայց համոզվեցի, որ շտապ օգնության բժիշկները ոչ մի տարբերություն չդրեցին՝ խմած է, թե՞ սթափ:

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նարինե Ղալեչյանը:

❤️Շնորհակալություն շտապ օգնության աշխատակիցներին, ոստիկաններին և այդ երկու տղաներին՝ հոգատարության և սրտացավության համար

P.S. Տարիներ շարունակ, հիմնականում հակառակն եմ Հայաստանում տեսել ու լուսաբանել: Ուրախ եմ, որ երկրում աստիճանաբար շատ բան դեպի լավն է փոխվում

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 2.25 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ