Հայհոյել են սիրված դերասանուհի Լիանա Վանոյանին. ինչ է կատարվել իրականում. մանրամասներ

Դերասանուհի Լիանա Վանոյանը ինստագրամյան իր էջում ներկայացնում է հումորային կոնտենտ՝ տեղադրելով զվարճալի հոլովակներ, որոնք միանգամից սիրվում և լայն տարածում են ստանում հանրության կողմից։

Այնուամենայնիվ, դերասանուհին պարբերաբար սոցիալական իր էջերում խոսում է նաև բավականին լուրջ խնդիրների մասին՝ բարձրաձայնելով կարևոր հարցեր։

Լիանան իր ինստագրամյան էջում մշտապես խոսում է և արտահայտում իր կարծիքը նաև մեր երկրում առկա խնդիրների մասին:

Այս անգամ դերասանուհին հրապարակել է իրեն ուղղված հաղորդագրությունը, որն արվել ք ինչ որ տղամարդու կողմից: Վերջինս վիրավորական խոսքեր է գրել դերասանուհուն:

Լիանան դիմել է ոստիկանություն`հասկանալու համար, թե ովքեր են զբաղվում նման խնդիրներով, ինչպես կարող են պատժել նման հայհոյանքներ գրողին:

Տղան սակայն փորձել է   արդարանալ և նշել, որ նման խոսքեր գրել է փոքր եղբայրը: Նա ներողություն է խնդրում դերասանուհուց:

Լիանա Վանոյանն արդեն մի քանի ամիս է, ինչ Instagram-ի իր էջի միջոցով բարձրացնում և քննադատում է հարցեր, որոնք այսօր բավական ակտուալ են: Այդ ամենը Լիանան համեմում է իրեն հատուկ հումորով, ինչն արժանանում է իր հետևորդների թե դրական, թե բացասական մեկնաբանությունների:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ