Համեղ շտրուդելի հեշտ բաղադրատոմս ռեստորանայաին խոհարարներից

Շտրուդել բառը բառացի թարգմանվում է որպես հորձանուտ կամ մրրիկ: Սա ավստրալիական ավանդական քաղցրավենիք է՝ ռուլետի նման, որտեղ լցոնում ես հիմնականում խնձոր:

Առաջարկում ենք  շտրուդելի բաղադրատոմս ռեստորանային խոհարարներից:

Բաղադրատոմսեր

500գ- ալյուր

50մլ –բուսական յուղ

250մլ-ջուր

10գ-աղ

120գ-շաքար

4հատ-խնձոր

1հատ-լիմոն

100գ-չամիչ

100գ-ընկույզ

Խառնում ենք իրար ալյուրն ու աղը, լցնում ենք ջրի մեջ, որին ավելացնում ենք բուսական յուղը:

Հունցել ոչ շատ թույլ խմորը, ծածկել սննդային տոպրակով և թողնել մի փոքր հանգստանա:

Այդ ընթացքում պետք է  պատրաստել  միջուկը: Սկզբում պետք է մաքրել խնձորը, հեռացնել  դրա միջուկը: Չամիչը լցնել ջրի մեջ: Խնձորները բարակ կտրատել, ավելացնել թրջված չամիչը, ցանել շաքարը, ճզմել կիտրոնի հյութը:Այդ ամենը լավ խառնել, այնուհետև ավելացնել ընկույզի վրա:

Երբ խմորն արդեն բարձրացել է, բացել այն, վրան  լցնել միջուկը, ձևավորել, կարելի է վրան կտրտանքներ անել, վրան քսել ձվի դեղնուց կամ բուսական յուղ, այն տեղադրել տապակի մեջ և դնել ջեռոցը: Թողնել 15-20 րոպե 220 աստիճան ջերմաստիճանի տակ:

Չնայած այն ավստրիալական աղանդեր է, բայց շտրուդելը գերմանացիների ամենասիրելի քաղցրավենիքներից է:

Բարի ախորժակ…

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ