Համացանց բռնվիր. Քանյե Ուեսթը պատրաստվում է սոցցանց գնել

Instagram-ում մի շարք աղմկահարույց հայտարարություններից և արգելափակումից հետո * Քանյեն հասկացավ, որ իրեն պետք է իր սեփական հարթակը, որտեղ ոչ ոք չէր կարող իրեն արգելել բարձրաձայնել։ Ինչպես հայտնում է CNBC-ն, ռեփերը պատրաստվում է ձեռք բերել ամերիկյան Parler սոցիալական ցանցը, որն իրեն դիրքավորում է որպես Twitter-ի այլընտրանք։

 


«Մի աշխարհում, որտեղ պահպանողական տեսակետները համարվում են հակասական, մենք պետք է համոզվենք, որ մենք իրավունք ունենք ազատ արտահայտվելու», — մեջբերվում է ռեփերի խոսքերը ընկերության հայտարարության մեջ: Գործարքի պայմանները չեն բացահայտվել։ Նախկինում ընկերությունը ներգրավել է 56 մլն դոլարի ներդրումներ։

Քանյեի  կարողությունը գնահատվում է 2 միլիարդ դոլար։ Նա իր կապիտալի մեծ մասը վաստակել է իր Yeezy ապրանքանիշի և Gap-ի հետ համագործակցության շնորհիվ:

Որոշ ժամանակ առաջ հիփ-հոփի աստղ Քանյե Ուեսթը հրապարակայնորեն վրդովմունք էր, որ Fօrbes-ը հրաժարվում է իրեն միլիարդատեր ճանաչել։ Իսկ խմբագրության  կայացրած որոշումն այնքան էր բարկացրել երաժշտին, որ նա համաձայնվել էր գաղտնազերծել իր բիզնես կայսրության փաստաթղթերը։

Ի՞նչ է հաջողվել պարզել Fօrbes-ին։ «Քանյեն, անկասկակած, սիրում է չափազանցնել եւ թվերի հետ լավ հարաբերություններ չունի։ Բայց նա իսկապես միլիարդատեր է դարձել։ էքսցենտրիկ ռեփերին, որը հանդիսանում է նաեւ Yeezy սպորտային կոշիկների հիմնադիրը, թվերի մեջ միայն մեկ բան էր հետաքրքրում․ նա պատրաստ էր ամեն ինչի, միայն թե իրեն դոլարային միլիարդատեր ճանաչեին»,- նշում է պարբերականը։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ