Կրիշտիանու Ռոնալդուն Դուբայի շեյխի հետ հանդիպման ժամանակ կրել է հայկական արտադրության Ազատ մարդ բրենդի հուդի

Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ, Դուբայի էմիր, շեյխ Մոհամեդ իբն Ռաշիդ Ալ Մակթումի եւ նրա որդու՝ Դուբայի թագաժառանգ արքայազն, շեյխ Համդանի հետ հանդիպման ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն կրել է «AZAT MARD» բրենդի հուդի։

Մանչեսթերում և Լոնդոնում խանութներ ունեցող ընկերության համահիմնադիրներից է նախկին ֆուտբոլիստ Կարեն Չոբանյանը։

Ռոնալդուն Դուբայում է անցկացնում իր կարճատև հանգիստը։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վերականգնում է առողջությունը վնասվածքից հետո, պատրաստվում է երկու երեխաների ծնվելուն եւ, որպեսզի մի փոքր շեղվի խնդիրներից, իր բոլոր քմահաճույքներն է իրագործում:

Հավանաբար, գոնե մեկ անգամ ամեն մարդ մտածում է, թե ինչ տեսք կունենար իր կյանքը, եթե նա ունենար առասպելական գումար: Դրա պատասխանը հաստատ գիտի Կրիշտիանու Ռոնալդուն։

Ու թեև մարզիկը դեռ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում չէ, նա վստահ  դրան է ձգտում. գովազդային պայմանագրեր է կնքում խոշորագույն բրենդների հետ, բազմամիլիոնանոց հոնորարներ է ստանում ֆուտբոլային խաղերի համար, կառավարում է սեփական բիզնես կայսրությունը և նախանձելի տեմպերով ավելացնում կապիտալը։

Ճիշտ է, գումար վատնելը Կրիշտիանուի մոտ նույնքան լավ է ստացվում, որքան աշխատելը: Նա մեծ գումարներ է վատնում թանկարժեք մեքենաների, ժամացույցների , անշարժ գույքի, ճանապարհորդությունների ու բարեգործությունների վրա:

2021 թվականի վերջին ամերիկյան Forbes ամսագիրը հաշվարկել է, որ այժմ Ռոնալդուի բանկային հաշիվներում արդեն պահվում է ավելի քան 1 մլրդ դոլար (ճշգրիտ գումարը չի կարող նշել նույնիսկ ֆուտբոլիստը), եւ այդ թիվն աճում է ամեն րոպե:

 

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ