Կուտոյանը կարող էր ունենալ կարևոր տեղեկություն միայն Սերժ Սարգսյանի մասին

«Բայց մարդիկ ինչքան անգրագետ պետք է լինեն, որ Կուտոյանի սպшնությունը կապեն «Մարտի մեկ»-ի գործի հետ։

Այս մասին «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել:

Հարգելի անտեղյակներ, Կուտոյանն առաջին անգամ պաշտոն է ստացել 2011-ին՝ Սերժի մոտ նախագահի օգնական է եղել, հետո դատախազությունում է աշխատել, հետո ԱԱԾ-ում։

Ավելի մտահոգիչ է այն, որ «Մարտի մեկ»-ի գործի հետ նրա սպшնությունը կապելը նաև ուղղորդվում է ֆեյքերի կողմից, այդ թվում՝ իշխանական։ Թե ինչ նպատակ է դա հետապնդում, դառնում է ավելի պարզ։

Կուտոյանը կարող էր ունենալ կարևոր տեղեկություն միայն Սերժ Սարգսյանի մասին, քանի որ միայն նրա օրոք է պաշտոնավարել, և մի փոքր էլ` Նիկոլի օրոք, այդ թվում՝ ապրիլյան քառօրյայի մասին կարող էր իմանալ, ՊՊԾ գնդի ու թավշյա կեղծ հեղափոխության մասին։

Նա ընդամենը 39 տարեկան էր, այսինքն` 2008թ. մարտի մեկին նա առավելագույնը 28 տարեկան էր, չուներ որևէ պաշտոն, որ մի հատ էլ «Մարտի մեկ»-ի մասին գաղտնի տեղեկատվություն իմանար։

Նա Ռուսաստանում սովորած ԿԳԲ աշխատակից էր, իսկ նման մարդկանց հեռացնում են հիմնականում ԿԳԲ ցուցումով, հետևաբար այս համատեքստում փնտրեք կազմակերպիչներին ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիների համատեքստում։

Այսքան փաստերից հետո ո՞նց կարելի է ասել, որ «Մարտի մեկ»-ի գործի պատճառով է նա հեռացվել, առավել ևս Սերժի օրոք մարտի մեկի գործը երբևէ չի էլ քննվել, որ որպես քննող մարմին, օրինակ, ԱԱԾ ղեկավարն առնչվեր դրա հետ»:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!