Կարծում եք,Նախարար փոխելով բիսետկեքում իրար քիթ մտած նարդի փարթիներ էլ չե՞ն լինելու. թաքուն կնունքներ չե՞ն անելու.Չէ ժող ջան, Թորոսյանին փոխելու փոխարեն մենք պիտի փոխվենք

Կարծում եք,Նախարար փոխելով բիսետկեքում իրար քիթ մտած նարդի փարթիներ էլ չե՞ն լինելու. թաքուն կնունքներ չե՞ն անելու.Չէ ժող ջան, Թորոսյանին փոխելու փոխարեն մենք պիտի փոխվենք

Ուզում ես աշխարհը փոխվի սկսիր քեզանից …խելոք միտք է, չէ՞։
Մեր մոտ, Հայաստանում հակառակն է` ուզում ենք աշխարհը փոխվի, բացի մեզանից…

Թորոսյանի հրաժարակա՞նն եք պահանջում ,հետաքրքիր է ինչու՞։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարին Փայլակյանը:

Կարծում եք եթե Թորոսյանի փոխարեն Մորոսյանը գա ,կամ Մորոսյանի փոխարեն ուրիշ Յան ,մենք փոխվելու՞ ենք։

Նախարար փոխելով կարծում եք երեկոյան բիսետկեքում իրար քիթ մտած նարդի փարթիներ էլ չե՞ն լինելու…թաքուն կնունք ծնունդներ էլ չե՞ն անելու …թաղումներին առանց դիմակ իրար ճպճպալով չե՞ն ցավակցելու …օգտագործած դիմակ ձեռնոցները փողոցում չե՞նք թափելու …բանկերի դիմաց գծանշումները անտեսելով ,իրար կպած հերթեր չե՞ն լինելու …դրական Ասիմպտոմ մեկուսացած վարակիկները տանից թաքուն չե՞ն թռնելու…

Չէ ժող ջան, Թորոսյանին փոխելու փոխարեն մենք պիտի փոխվենք ։Եթե մենք մնալու ենք նույն անպատասխանատու քաղաքացին, տասը նախարար էլ փոխենք մեր երկրում ոչինչ չի փոխվելու ։

Փաստացի Թորոսյանը մեզ ասում է այն, ինչ միջազգային բժշկությունն է ասում ։Հեղինակավոր բժիշկները այսօր մի բան են ասում, վաղը մի բան , երրորդ օրը լրիվ այլ բան ։

Մեզնից ընդամենը պահանջվում է ենթարկվել ,ամբողջ աշխարհում քովիդի դեմ պայքարի միակ կանոնին`դիմակ-հիգիենա-հեռավորություն ։

Մենք պահպանու՞մ ենք ։
Ո’չ, ու հազար անգամ` ո’չ ։

Երկու օր առաջ ինձնից տասը րոպե պահանջվեց, որ տաքսիստին համոզեմ դիմակ դնի …

Ուզում ես աշխարհը փոխվի ,սկսիր քեզանից …

Հ.Գ.Առանց նկար …եթե նկար դնեմ,մեր անպատասխանատվությունը ապացուցող տասնյակ նկարներ կդնեմ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ