Կառավարությունից ինչո՞ւ եք բողոքում, այ տնաքանդներ, չի՞ երևում, թե՞ չեք ուզում տեսնել, թե ինչ հսկայական աշխատանքներ են տարվում…Երկրներ կան, որտեղ այս ճգնաժամի օրերին օգնությունների մասին խոսք չկա

Կառավարությունից ինչո՞ւ եք բողոքում, այ տնաքանդներ, չի՞ երևում, թե՞ չեք ուզում տեսնել, թե ինչ հսկայական աշխատանքներ են տարվում…Երկրներ կան, որտեղ այս ճգնաժամի օրերին օգնությունների մասին խոսք չկա

ԲՈՂՈՔԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Կորոնավիրուսով վարակվածների թիվը ապրիլի 29-ի դրությամբ մեր երկրում հասավ 1932-ի: Ոմանց անզգուշության հետևանք համարենք այս թվերի աճը, ինչպես ամենասկզբում Էջմիածնի դեպքն էր: Հարգանքով պիտի վերաբերվել Կառավարության որոշումներին ու նաև, մեզ զգուշ պահենք, զգույշ վերաբերվենք մեկս մյուսի հանդեպ, որ վարակման այս աճը եթե կանգ չառնի էլ, գոնե նվազի: Հուսամ:
Այս պայմաններում իմ մտահոգություններից է, որ ոմանք մոռացել են, թե երկիրն ինչ ճգնաժամի մեջ է ու սկսել են ԲՈՂՈՔԵԼ: Բողոքել չաշխատելուց, գումար չունենալուց, նպաստ ժամանակին չստանալուց, դեռ ճգնաժամից առաջ կոմունալ վճարումների երկու երեք ամսվա կուտակած իրենց պարտքն էլ պետության վզին փաթաթելուց…

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալիս Սողոմոնյանը:

Եվ տարօրինակն այն է, որ այդ բողոքավորները շատ ավելի մայրաքաղաքում են, քան գյուղերում: Այդ բողոքները նման են այն բանին, որ, ասենք, տանտերը զբաղված է տան կտուրը նորոգելով, իսկ տանեցիները շարունակ բողոքում են, թե անձրևը տունն է լցվում:
Կառավարությունից ինչո՞ւ եք բողոքում, այ տնաքանդներ, չի՞ երևում, թե՞ չեք ուզում տեսնել, թե ինչ հսկայական աշխատանքներ են տարվում: .Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման արդեն 14-րդ միջոցառումն է մեկնարկում: Այդ 14-ին նախորդել են նաև անաապահովներին նպաստներ տալու ծրագրերը: Եթե դեռ ինչ-ինչ տեխնիկական խնդիրների հետևանքով բոլորը չէ, որ ստացել են, ուրեմն համբերություն չունենա՞ն սպասելու, որ անմիջապես բողոքում են: Օտա՞ր եք այս երկրում, ինչ է, չե՞ք տեսնում Կառավարության քայլերը, թե՞ չեք ուզում տեսնել: Երկրներ կան, որտեղ այս ճգնաժամի օրերին օգնությունների մասին ընդհանրապես խոսք չկա, և ժողովուրդը, առանց բողոքելու համբերությամբ տանում է այդ վիճակը:


Իսկ մեր երկրում, հատկապես Երևանում, բողոքավորներ ինչքան ուզես, հա պահանջում են ու պահանջում՝ առանց իրենց հաշիվ տալու:
Անտիկ շրջանից եզոպոսյան խոսքը կա. «Երբ բողոքում ես քո վիճակի վատ լինելուց, նայիր շուրջդ, գուցե քեզանից ավելի՛ վատ պայմաններ ունեցողներ կան»: Դժվա՞ր է այստեղ՝ Երևանում, հարգել կառավարության՝ տանը մնալու մասին հորդորը, մտածել վարակված այն հիվանդների մասին, որոնց բուժման համար հարյուրավոր բժիշկներ են զբաղված օր ու գիշեր: Նրանք ամիսներով տուն չեն գնում, որովհետև պատկերացնում են իրենց անելիքի կարևորությունը, իրենց պատասխանատվությունը մարդկանց ու երկրի հանդեպ: Դուք՝ բողոքողներդ, չե՞ք կարող ձեզ մի քիչ զսպել, ձեր անփույթ պահվածքով չեք օգնում կառավարությանը, գոնե մի՛ խանգարեք:


Եթե ես ինչ-որ չափով հասկանում, ընդունում եմ այն մարդկանց տրտունջը, թե իրենց աջակցություն չի հասել, որը պայմանավորված է տեխնիկական ինչ-ինչ խնդիրներով, ապա ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ Ազգային ժողովի պատգամավոր էդմոն մարուքյանին, որն իրեն հռոմի պապից ավելի կաթոլիկ համարելով, էժան դիվիդենտներ հավաքելու համար, ցույց է տալիս երկրի գանձապետական հաշվի մնացորդի փոշիացման ճանապարհը: Սա պարզապես ոտնձգություն է կառավարության դեմ: Ամոթ ունեցիր, էդմոն, թեպետ դու ո՜ւր, ամոթն ուր: Քեզ համար, երևի, կարևոր չի երկրի հետագա վիճակը, քեզ պետք է, որ էժանագին ձևով ցույց տաս քո դատարկությունը: Բողոքելով, թե ինչո՞ւ 100 հազարական դրամ չեք բաժանում կարիքավորներին, դու նմանվում ես քանդված կտուր ունեցող այն տան բողոքող բնակչին: Եթե դու պատգամավոր ես ու դեռ խմբակցության ղեկավարն էլ ես, քո խմբակցության «լուսավորներով» գործնականում աջակցեիր կառավարությանը՝ դռնե-դուռ ընկած ցուցակագրելով իսկապես շատ վատ վիճակում եղած ընտանիքները և ներկայացնեիր կառավարություն ու պահանջեիր նրանց օգնել, քեզ կհասկանային: Բայց չարեցիր: Իսկ պահանջել կարողացար: Հիմա սխա՞լ են ոմանք, որ քեզ պոպուլիստ են համարում: Չէ՜, մարուքյան, քեզ չի սազում աջակցողի դերը, դու վերին արտի ցորեն ես, դու պետք է միայն վայելես քո բարձր աշխատավարձն ու ամեն ինչին դեմ խոսելու անիմաստ թեմա գտնես: Իսկ երկրի մտահոգ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը շատ տեղին է ասում՝ կարիքավորներին հայտնաբերելը նաև մեր պարտքն է:
Մեր երկրում հիմա խիստ կարիքավորներին հայտնաբերելու, ցուցակագրելու խնդիրն է: Ի դեպ, այդ խնդիրը, հուրախություն մեզ, աստիճանաբար լուծվում է: Այլ հարց է, որ որոշ շահառուներ ինտերնետային դժվարություններից ելնելով, դեռ չեն հասցնում իրենց հասանելիքը ստանալ: Բայց ա՛յդ հարցերն էլ են Կառավարության ուշադրության կենտրոնում:
Շատ հեշտ է, այս ամենի դեմ աչք փակել ու հենց պարզապես բողոքել՝ «գումար տվեք»: Մարդասեր երևալու այս պրիմիտիվ եղանակով ժողովրդի սերը չի լինի վայելել, որին ձգտելու շատ սխալ ճանապարհ ես ընտրել, գունափոխված մարուքյան:
Հայաստանում այս ճգնաժամի պայմաններում կարիքավորներին աջակցելը բյուջերի վրա է: Սա պիտի հասկանալ և ժողովրդին սխալ ինֆորմացիա չտալ, թե՝ պետությունն ավելորդ գումար ունի, բայց չի տալիս: ԱԺ տաքուկ անկյունում ծվարած «լուսավորներից լուսավոր», ե՞րբ պիտի իսկապես մտահոգվես երկրի վիճակով, չնայած դա քո բնույթին հարիր չի:
…Հարգելի բողոքավորներ, կորոնավիրուսով հազարից ավել վարակվածներին պահելու, բուժելու, նրանց բուժող բժիշկների վրա՞ ծախսվի պետության սուղ գումարից, թե՞ նրանց, որ ընդամենը մեկ ամիս կամ մի քիչ ավել չեն աշխատում: Ի՞նչ է, տանից միանգամի՞ց վերացավ ունեցած գումարը: Բա այս ճգնաժամի օրերին ընդհանուր մտահոգության պահվածքն ո՞ւր մնաց: Չե՞ք ուզում տեսնել նաև, որ կառավարության մի քանի ծրագրերով հաշվառված են կարիքավորներն ու նրանք սոցիալական աջակցության շահառուներ են:
Եվ վերջում: Տեսնել է պետք, որ աստիճանաբար մեղմացվում են սահմանափակումների մեթոդները: Այսօրվանից, օրինակ, իր աշխատանքը վերսկսեց Վանաձորի կարի արտադրամասը: Իսկ որոշ բողոքավորներդ էլ պատիվ չեք համարում աշխատատեղերի առաջարկներն ընդունել՝ աղքատ հպարտի հիմար պատճառաբանությամբ, թե՝ «էդ էր պակաս գնամ այնտեղ աշխատեմ»: Ձեր այդ պահվածքի՞ն նայեմ, թե՞ պետությունից գումար մուրալու ձեր խեղճությանը: Համբերություն ասած բանն ի՞նչ է, այ բողոքավորներ, որ չունեք: Բարի եղեք լսել, կատարել Կառավարության խնդրանքը՝ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ: Սա ուժային մեթոդներով կատարելիք բան չէ, սա յուրաքանչյուրի բարոյական գիտակցության թելադրանքը պիտի լինի:
Թե չէ, հա՜ բողոքում եք ու բողոքում:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 6 оценок, среднее 3.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ