Կապ են հաստատել «Berner Zeitung» թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում եւ որևէ պատվիրատու չունի…


Կապ են հաստատել «Berner Zeitung» թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում եւ որևէ պատվիրատու չունի…

Իրենց ընդդիմություն հռչակածների համար, ամեն բան պայմանավորված է անձով, եւ այդ անձը երկրի ղեկավարն է, որի ամեն քայլը բանսարկուների թեթեւ ձեռքով, որակվում է սուտ, եւ էժանագին զրպարտությունը անմիջապես տեղ է գտնում տեղական մամուլում։ Դուք հասկանում ե՞ք, մեր երկրի մասին է խոսքը։ Մեր երկրի, պետականության հաշվին դիվիդենտներ չե՛ն շահածում։ Այսինքն զրպարտիչները երկրի հաջողության եւ դրա մասին բարձրացվող դրական արդյունքների մասին չեն ուզում լսել բավական չէ, այլ շվեյցարական թերթի հրապարակումը, որը կրկնում ե՛մ` մե՛ր երկրի մասին է, տարածում են, թե հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ։ Նողկալի՛ է։ Եվ մենք շարունակաբար աչք ենք փակում նման արատավոր երեւույթների վրա։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արթուր Հայրապետյանը: 


Հիմա՛։
Շվեյցարական «Berner Zeitung» թերթը հունվարի 7-ի համարում հոդվածով անդրադարձել է Հայաստանին` «Հայաստանը քաղում է հեղափոխության պտուղները» հոդվածը, որտեղ անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա արդյունքներին, այն գնահատելով դրական։
Տեղական մամուլը անմիջապես տեղեկություն տարածեց` հոդվածը կրում է կոմերցիոն բնույթ, որը արժեցել է 6 մլն 900 հազար դրամ։


Հիմա, ինչպես աչք փակել նման կեղտոտ ստերի տարածման եւ դրանց տակ գրված մեկնաբանությունների վրա։ Երբ իրենց ընդդիմադիր հորջորջող զանգվածը գիշեր-ցերեկ չանա թուլացնելով նվնվում է, թե իրենք ենթարկվում են բռնությունների, նրանց ազատ խոսքը վտանգված է, ֆլան-ֆստան։
Այսինքն ստի ու կեղծիքի տարածման դեպքում, հարգելի բանսարկուներ մնում եք անպատիժ, ու դուք դեռ խոսում եք ստալինյան կարգերի՞ց, ատելության խոսքի՞ց, հետն էլ հաստատում, որ այո, երկրում կա բռնաճնշումնե՞ր։ Չէ հա՞։


Մի խոսքով` տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել «Berner Zeitung» թերթի խմբագրության հետ, որտեղից հայտնել են, որ հրապարակումը կոմերցիոն բնույթ չի կրում եւ որևէ պատվիրատու չունի՛։

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!