Կաղամբով ապուր. Ահա ամենալավ բաղադրատոմսը որը ես սովորել եմ իտալացի տատիկից

Կաղամբով ապուրն ամենալավ աշնանային ուտեստն է ամբողջ ընտանիքի համար: Պատրաստման համար ընդամենը 30 րոպե է անհրաժեշտ, իսկ համն ուղղակի անմահական է: Բացի այդ, ուտեստը կարելի է նաև նախօրոք պատարստել և սառեցնել:

Բաղադրիչներ

2 թ.գ բուսական յուղ

250 գրամ տավարի աղացած միս

4բաժակ  յուղատ տավարի մսի արգանակ

100 գրամ տոմատի մածուկ

Կես բաժակ սպիտակ բրինձ

1 հատ դափնու տերև

3 ճ գտալ շաքար

Մաղադանոսի տերևներ

Պատրաստման եղանակ

Մեծ կաթսայի մեջ հալեցնել յուղը միջին կրակի վրա և ավելացնել տավարի միսը, աղը, պղպեղը և եփեք մինչև շականակագույն դառնալը: այնուհետև ավելացրեք կտրատած սոխը և  ճզմած սխտորը և տապակեք 2-3 րոպե, մինչև սոխը փափուկ դառնա:

Ավելացրեք կտրատած կաղամբը, գազարը, տոմատի մածուկը, արգանակը, սպիտակ բրինձը, դափնու տերևը, շաքարը և լավ խառնեք: Ապուրը հասցրեք եռման և թողեք եփվի 25 րոպե, մինչև բրինձը փափկի: Հանեք դափնու տերևը և ավելացրեք մաղադանոսի տերևները:

Շատերը կմտածեն, որ սա բորշչի նման մի բան է: Այո, բաղադրիչները նույնն են համարյա, բայց սա այլ համ ունի: Այն իսկապես փորձել է պետք: Այս ուտեստը սիրում են իտալացիները:

Բարի ախորժակ…

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ