Խմելու ռեժիմ. Ինչպես ճիշտ ջուր խմել

Գիտնականները ամեն տարի խոսում են ջրի  նոր օգտակար հատկությունների մասին: Այն անհրաժեշտ է մաշկին, կարգավորում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը:

Կոսմետոլոգները վստահ են, որ եթե դուք սկսեք խմել շատ ջուր, մաշկի վիճակը բարելավվում է շատ արագ:Եթե դուք խմեք բավարար ջուր,ապա դա լավ է ազդում դեմքի գույնի վրա, կանխում է վաղաժամ ծերացումը, անեհտանում են այտուցները, դադարում են բորբոքային գործընթացները:

Ջուր խմելուց 10 րոպ անց արդեն օրգանիզմի վրա ազդեցությունը նկատելի է դառնում:

Ինչ վերաբերում է խմելու հեղուկի քանակին, ապա այն պետք է  լինի  օրական 2,5-ից մինչև 3,5 լիտր, ներառյալ բոլոր տեսակները, ոչ միայն ջուրը: Մարզիկների համար դոզան ավելանում է:

Նվազագույն հեղուկ կարելի է հաշվարկել այս կերպ ՝ 25 կգ-ի համար մեկ լիտր ջուր է անհրաժեշտ: Շատերը սովորական ջուր չեն կարողանում խմել, այստեղ  նրանց կարող է օգնության գալ կիտրոնը խոտաբույսերը, մրգերը:

Ջրի որակը նույնպես կարևոր է: Շատ կարևոր է, որ օգտագործեք զտված, ֆիլտրված կամ շշալցված ջուր:

Խմելու ռեժիմը շատ կարեւոր է օրգանիզմի առողջության եւ գեղեցկության համար, ուստի շատ կարևոր է այն ճիշտ կազմակերպել եւ պահպանել:

Փորձագետներն առաջարկում են հետևյալ սխեման. արթնանալուց հետո անհրաժեշտ է 1 բաժակ ջուր խմել (250մլ), դա օգնում է օրգանիզմին արթնանալ ու լավացնում է ինքնազգացողությունը: Օրվա ընթացքում քիչ-քիչ լրացնել անհրաժեշտ քանակությունը: Պետք է փոքր կումերով խմել: Քնելուց առաջ 250մլ ջուրը բաժանել երեք մասի ու փոքր կումերով խմել:

Եթե մինչև այժմ օրական 1 լիտր ջուր էիք խմում, իսկ ձեր օրվա նորման 3 լիտր է, ապա չի կարելի միանգամից այն լրացնել: Ամեն շաբաթ 0.5 լիտր ավելացնելով՝ հասեք ձեր նորմային»:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ