Իրենք թքում են ձեր երեսին, ոտնատակ են տալիս էն արժեքները, որոնց համար պայքարել ենք, ձեռ են առնում ձեզ, դուք հետները «բանավիճու՞մ եք»…Էս ի՞նչ եք անում…

Իրենք թքում են ձեր երեսին, ոտնատակ են տալիս էն արժեքները, որոնց համար պայքարել ենք, ձեռ են առնում ձեզ, դուք հետները «բանավիճու՞մ եք»…Էս ի՞նչ եք անում…

Միշտ էլ ապշել եմ, շարունակում եմ ապշել, շարունակելու եմ ապշել, թե ոնց է հնարավոր բացահայտ տականքների, բացահայտ սրիկաների, բացահայտ ծախու կենդանիների, անպատիժ հոխորտացող հանցագործների ու մարդասպանների, սրանց վարձկանների, սանձարձակ խուլիգանների հետ «քաղաքակիրթ» բանավեճ վարել, դրանց հետ անուշ-բարիշ հարաբերվել։
Ի՛նչ եք, էլի, ուզում դրանով ասել։
Ուզում եք ասել, որ շա՞տ լավն եք։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը:

Իրենք թքում են ձեր երեսին, ոտնատակ են տալիս էն արժեքները, որոնց համար պայքարել ենք, ձեռ են առնում ձեզ, դուք հետները «բանավիճու՞մ եք»։ Որ չասե՞ն՝ անհանդուրժող եք։
Բա եթե հանդուրժող էիք, հանդուրժեիք՝ շարունակեին հեծնել ու քշել հանրությանը, ինչի՞ արվեց էս հեղափոխությունը։
Հանդուրժեիք, մենք էլ հանգիստ խղճով շարունակեինք պայքարել դրանց դեմ, չմտահոգվեինք՝ էս բառն ասելուց, էս քայլը կատարելուց վնասու՞մ ենք իշխանությանը, ջու՞ր ենք լցնում տականքների ջրաղացը, էս է՞լ կուլ տանք, որ էդ թալանչի մարդասպանները չուրախանա՞ն։
Չէ, կշարունակեինք իրերն իրենց անուններով տալ եւ նույնիսկ դրանից հաճույք ստանալ, որովհետեւ մինչեւ հոգու խորքը ատում էինք ու ատում ենք դրանց։
Էս ի՞նչ է կատարվում։


Էս ինչ երեսպաշտություն է։
Էս ինչ կապիկություն է։
Էս ինչ «մեծահոգի ներողամտություն» է ձեր հոգու մեջ թքողների, սմբակներով ձեր նվիրական ցանկությունները կոխկռճողների նկատմամբ։
Էս ի՞նչ եք անում։

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ