Իտալական այս քաղաքին բնակիչներ են պետք. Յուրաքանչյուրին 2000 եվրո են տալիս

Ուզո՞ւմ եք նոր կյանք սկսել: Իտալական Բորմիդա գյուղի համայնքապետը խոստանում է  առձեռն 2000 եվրո վճարել յուրաքանչյուրին, ով կգնա այնտեղ ապրելու:Նոր բնակիչները կկարողանան  մեկ շաբաթվա համար բնակարան վարձակալել ընդամենը 12.5 եվրոյով:

Բորմիդա գյուղը գտնվում է Լիգուրիյա շրջանի լեռնային մասում, որը Իտալիայի հյուսիս-արևմուտքում է: Մեկուսացված բնակավայրում 400-ից էլ քիչ մարդ է ապրում: Բոլորը մեկնել են աշխատանք փնտրելու:

Տեղի համայնքապետ Դանիել Գալյանոն, փորձելով կանգնեցնել գյուղի ամայացումը,, Facebook-ում հանդես է եկել նախաձեռնությամբ՝ 2 հազար եվրո վճարել բոլոր նրանց, ովքեր կտեղափոխվեն Բորմիդա:

Նրա առաջարկը հետաքրքրել է տասնյակ մարդկանց:

Իտալիայի լեռներ տեղափոխել  արդեն ցանկանում են Դանիայի, Հնդկաստանի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի և Ինդոնեզիայի բնակիչները։  Բացի այդ, այնտեղ աշխատանքի բացակայությունը չի վախեցրել ոչ ոքի:

Չէ որ շատերը կարող են հեռավար աշխատել, դրա համար էլ հետաքրքրվում են, թե արդյոք ինտերնետի հնարավորություն կա:

Չնայած որ Բորմիդան գյուղ է, այնտեղ եկեղեցի կա:

Տեղի ռեստորաններից մեկի մենեջերը պոտենցիալ բնակիչներին զգուշացնում է, որ իրենք պետք է ինքնուրույն ինչ-որ միջոցառումներ գտնեն՝ իրենց հյուրասիրելու համար. «Այստեղ անելիք չկա:, բայց կյանքն այնքան պարզ է և բնական,  ունենք անտառ, այծեր, եկեղեցի և շատ լավ սնունդ: Կյանքի ընթացքում այստեղ հաստատ սթրես չի լինի»։

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ