Ինչ կստացվի եթե սովորական կինը նկարահանվի նորաձեւության բրենդների գովազդում

Մեզանից շատերը կարծում են, որ չեն  դիմանա սուպերմոդելների հետ համեմատությանը։ Թվում է, որ նրանք  աստվածուհիներն են կատարյալ: Իսկ Նատալի Կրոկետը (Nathalie Croquet), արտաքուստ միանգամայն սովորական կին է, ոչ  երիտասարդ:

Նա համարձակվել է կրկնել  նորաձևության բրենդների հայտնի գովազդը։

Արդյունքը զարմացրել է եւ իրեն , եւ մեզ: Նրան օգնում էին ոճաբան գործընկերները, իսկ նկարահանում էր պրոֆեսիոնալ լուսանկարիչը, ով հետո դեռ մշակում էր լուսանկարները ։ Այս նախագիծը առիթ է հիշելու, որ գովազդի հրաշալի պատկերները մի ամբողջ թիմի ջանքերի  և մոդելները կյանքում այդքան անթերի չեն:

Նատալին չի գնում գովազդվող ապրանքանիշերի հագուստները նկարահանելու համար. Նա գտնում է սեքոնդ հենդի հագուստը, լրացնում է այն դետալներով: Նա ցանկանում է ցույց տալ, որ պարտադիր չէ, որ լավ լուսանկարների համար բրենդային հագուստ կրել:

Իր նախագծի համար Նատալին ընտրել է ամենապայծառ գովազդային արշավները եւ չի վախենում կրկնել Քեյթ Մոսի, Պենելոպա Կրուսի եւ Նատալյա Վոդյանովայի կերպարները:

Այս նախագծում ամենակարեւորը հիշեցումն է այն մասին, որ մենք բոլորս անհատականություն ենք: Եվ որ մենք գեղեցիկ ու հմայիչ ենք, երբ սիրում, ստեղծագործում և ուրախանում ենք կյանքով։

Այնպես որ միայն ցանկություն ու նպատակասլացություն է պետք, որպեսզի իրականացնեք անիրական թվացող երազանքները: Այս աղջիկը միակը չէ, ով ոչնչից հասել է ամեն ինչի: Դրա համար կարևորը առաջին քայլն է:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ