Ինչ կապ ունի Ալբերտ Էյնշտեյնը հրեաների հետ և ինչու է հրաժարվել Իսրայելի նախագահ դառնալ

Այս տարի լրացել է հանճարեղ գիտնական, ֆիզիկոս, նոբելյան մրցանակակիր Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության հայտնի տեսության հրապարակման 105 տարին։

Եվ սա ևս մեկ առիթ է անդրադառնալու հանճարեղ գիտնականին և պարզել, թե ինչ կապ է նա ունեցել հրեաների հետ, ինչպես են նրան առաջարկել Իսրայելի նախագահ դառնալ:

Ինչպես հայտնի է, մի օր Էյնշտեյնը Իսրայելի վարչապետ Դավիթ Բեն Գուրիոնից առաջարկ է ստացել դառնալ Իսրայելի երկրորդ նախագահը։ Դա տեղի է ունեցել 1952 թվականին առաջին նախագահ Խաիմ Վեյցմանի մահից հետո ։ Առաջարկը գիտնականը մերժել է ՝ պատճառաբանելով պետական գործունեության փորձի բացակայությամբ ։

«Ես խորապես հուզված եմ այդ առաջարկից, բայց ցավոք պետք է այն մերժեմ»,-ասել է նա:

Էյնշտեյնի կենսագրության  մեջ չկա միասնական դիրքորոշում այն մասին, թե արդյոք գիտնականն աջակցել է սիոնիզմի գաղափարին։Սակայն իրեն հրեա է համարել:

«Մինչև վերջերս ես ապրել եմ Շվեյցարիայում և  չէի գիտակցում իմ  հրեա լինելը:

Երբ ես եկա Գերմանիա, ես առաջին անգամ իմացա, որ հրեա եմ, և այդ հարցում ինձ ավելի շատ օգնեցին ոչ հրեաները, քան հրեաները:

Այդ ժամանակ ես հասկացա, որ միայն համատեղ գործը, որը թանկ կլինի աշխարհի բոլոր հրեաների համար, կարող է հանգեցնել ժողովրդի վերածնմանը…

Եթե մենք ստիպված չլինեինք ապրել անհանդուրժող, անհոգի և դաժան մարդկանց մեջ, ես առաջինը կմերժեի ազգայնականությունը հօգուտ համընդհանուր մարդկության»,-ասել է նա։

Անկասկած, մեծ գիտնականը բոլոր միջոցներով աջակցել է Իսրայելում կրթոթւյան և գիտության զարգացմանը:

Էյնշտայնի անվան հետ կապված են առնվազն   իսրայելական երկու  համալսարան։ Խոսքը Երուսաղեմի Հրեական համալսարանի եւ Հայֆայի Տեխնիոնի մասին է։ Ալբերտ Էյնշտեյնը Զիգմունդ Ֆրեյդի  և  Մարտին Բուբերի հետ միասին եղել է Հրեական համալսարանի համահիմնադիրներից մեկը:

Առաջին և միակ անգամ  Ալբերտ Էյնշտեյնը Իսրայել է գնացել  1923 թվականի փետրվարին։ Նրա այցը կապված էր Սկոպուս լեռան վրա ապագա համալսարանի առաջին քարի տեղադրման հետ։

Այդ ժամանակ էլ, ըստ ականատեսների հուշերի, գիտնականն իր առաջին դասախոսությունն է կարդացել Հրեական համալսարանում, ավելի ճիշտ, համալսարանի շինհրապարակում:

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ