Ինչքան ուշ հայրիկ դառնաք, այնքան լավ ձեր երեխաների համար. նրանց ինտելեկտը կախված է ձեր տարիքից

Մեր օրերում թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք ավելի ուշ են ամուսնանում, շատ են դեպքերը, երբ նրանք չեն էլ ամուսնանում, ապրում են ոչ ֆորմալ կյանքով: Եվ դա միանգամայն նորմալ է: Սակայն երեխա ունենալու որոշումը կշռադատված և պատասխանատու մոտեցում է պահանջում:

Գիտնականները նշում են, որ տարիքով մեծ տղամարդկանց երեխաների մոտ ինտելեկտն ավելի զարգացած է: Այնպես որ,  ինչքան մեծ տարիքում  երեխա ունենաք, այդքան խելացի կլինի ձեր երեխան:

Մեծ Բրիտանիայի Թագավորական քոլեջի գիտնականներն էլ ասում են, որ  տարիքով մեծ հայրերի երեխաների IQ-ն ավելի բարձր է, քանի որ ավելի քիչ են ձգտում հարմարվել շրջապատին  և  ավելի շատ հակված են  իրենց հետաքրքրությունները բավարարել:

Գիտնականները փորձարկումներ են արել՝ ստեղծելով  «գերազանցիկ սանդղակ»: Ամենաբարձր գնահատականները հավաքել են այն երեխաները, որոնց ծնողները 35 տարեկանից բարձր են:

Հետաքրքիր է, որ մոր տարիքը ոչ մի կերպ չի ազդել արդյունքների վրա:

Գիտնականները ենթադրում են, որ  մեծ ծնողները ավելի հաջողակ են մասնագիտության մեջ   ավելի կայուն են կենցաղում, ինչը դրական է ազդում երեխայի դաստիարակության և զարգացման վրա:

Իհարկե, դա չի նշանակում, որ երիտասարդ ծնողները չեն կարող դաստիարակել խելացի երեխայի: Պարզապես մեծերի մոտ ավելի հաճախ են ծնվում գերազանցիկները։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ