Ինչպիսին կլինի եղանակն առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ, փետրվարի 25-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ, բուք։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 24-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում` թաց ձյուն, ցածրադիր գոտում` անձրև:

Երևան քաղաքի փետրվարի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                  15.50C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                    -24.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                  1.20C

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!