Վարսակի շիլան ամենատարածված նախաճաշն է, որը հաճախ խորհուրդ են տալիս դիետոլոգները:
Այն կարելի է պատրաստել տարբեր ձևերով: Շատերը դա այնքան էլ ճիշտ չեն պատրաստում, դրա համար շատ օգուտներ չեն կարողանում ստանալ:
Բայց չէ որ վարսակը շատ օգտակար տարրեր է պարունակում, վիտամիններ, շատ հագեցնող է և երկար ժամանակ սովի զգացում չի առաջացնում: Այս խորհուրդներով եթե պատրաստեք վարսակը, ապա ամբողջ ընտանիքը այն սիրով կուտի:
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ է՝
1բաժակ վարսակ
2բաժակ ջուր
Աղ
Շաքար, կաթ, մեղր՝ ըստ ցանկության
Շատ կարևոր է հետևել պատրաստման տեխնոլոգիային, որպեսզի համադրությունը հաճելի լինի: Շատ կարևոր է հարաբերակցությունը՝ այսինքը մեկը երկուսում, 1 բաժակ վարսակ 2 բաժակ ջրին, ոչ ավել, ոչ պակաս: Սկսբում ջուրը եռացրեք, այնուհետև լցրեք վարսակը: Եթե վարսակը լցնեք սառը ջրի մեջ օսլան վարսակից դուրս կգա և անհամ կդառնա
Պետք է եփել դանդաղ կրակի վրա, եթե կրակն ուժեղ եղավ, այն կարող է կպնել և վառվել: այնուհետև կարող եք լցնել,աղը, շաքարը, կաթը, կարող եք նաև մի փոքր էլ ջուր ավելացնել:
Վերջում, երբ արդեն պատրաստ է շիլան ավելացնել մրգեր, թողնել 5-6 րոպե ու համտեսել: Այս ձևով այն շատ համեղ է ու օգտակար: