Ինչպես ազատվել բերանի տհաճ հոտից

Բերանի տհաճ հոտն այնքան տարածված է, որ այն նույնիսկ հատուկ անուն է ստացել՝ հալիտոզ: Տարբեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս խնդրով տառապում է մոլորակի բնակչության յուրաքանչյուր 4-րդ մարդը:

Այս խնդրի հիմնական բարդությունն այն է, որ մարդն ինքը չի կարող իմանալ հոտի առկայությունը, քանի որ քթի ռեցեպտորները անընդհատ արտաշնչում են այն հոտը, որ կա բերանի խոռոչում և ժամանակի ընթացքում հոտառությունը չի կարողանում տարբերակել՝ արդյոք դա տհաճ հոտ է, թե ոչ: Եվ առհասարակ, հոտ կա, թե ոչ:

Բերանից տհաճ հոտի առկայությունն, իհարկե, առաջին հերթին կարող է կապված լինել հիգիենայի բացակայության հետ, սակայն եթե դուք օրը երկու անգամ լվանում եք ատամները, սակայն հոտը դեռ կա, դա նշանակում է, որ կան առողջական որոշակի խնդիրներ, կամ դուք ճիշտ չեք հետևում բերանի խոռոչին:

Բերանի հոտը վերացնելու համար կարելի է բերանի խոռոչը ողողել զանազան եփուկներով, օրինակ՝ վարդի թերթիկների, քացախի և ջրի եփուկով, ինչպես նաև՝ դաղձի եփուկով:

  • Բերանից հաճելի հոտ կգա, եթե մի քանի րոպե ծամեք հիրիկի արմատ:
  • Դարչինը, մեխակը, նարնջի կեղևը նույնպես վերացնում են բերանի տհաճ հոտը:
  • Անանուխի կանաչ տերևներից կարելի է հեղուկ պատրաստել բերանը ողողելու համար: Դրա համար հարկավոր է անանուխի 15-20 տերև գցել 0.5 լ սպիրտի մեջ, շիշը փակել և 6-7 օր պահել արևի տակ: Բերանը ողողելու համար բավական է մեկ բաժակ ջրի մեջ կաթեցնել մի քանի կաթիլ ստացված թուրմից:

  • Շատ օգտակար է նաև անանուխ-դաղձի եփուկը: 1ճաշի գդալ դաղձը լցնել 0.5լ եռացրած ջրի մեջ, թողնել 1 ժամ և ստացված եփուկով ողողումներ անել:
  • Վայրի մորենու տերևները լցնել եռացրած ջրի մեջ, քամել և ստացված եփուկով օրվա ընթացքում մի քանի անգամ բերանը ողողել:
Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ