Աշխարհի տարբեր ուսումնասիրություններն ապացուցել են, որ երաժշտությունը դրական է ազդում մարդկանց վրա։ Մենք կնշենք 5 կարևոր պատճառ, թե ինչու ենք երաժշտություն լսում, երբ տխուր ենք։
Երաժշտություն լսեք երջանիկ լինելու համար
2013 թվականին Journal of Positive Psychology ամսագրում կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երաժշտություն լսելը մեծացնում է երջանկության զգացումը, երբ մարդը երջանիկ է: Եթե սպասում եք ուրախ իրադարձության, ապա երաժշտությունը նույնպես դրական էմոցիաներ է ավելացնում սպասման շրջանին։
Երաժշտությունը բարձրացնում է տրամադրությունը
Երաժշտությունը ուղղակիորեն ազդում է տրամադրության բարելավման վրա, երբ մենք տխուր ենք: PLoS One ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ տխրության ժամանակ երաժշտություն լսելը թեթեւացնում է տառապանքը։
Երաժշտությունը բարձրացնում է պրոլակտինի մակարդակը
Օհայոյի պետական համալսարանում հետազոտություններ կատարելիս պարզվեց, որ երաժշտություն լսելը ազդում է մեր օրգանիզմում առկա պրոլակտին հորմոնի վրա: Հոգեկան հիասթափության պահին մարդիկ մխիթարություն են փնտրում: Լսեք երաժշտություն և գոնե հոգեբանորեն ավելի լավ կզգաք։
Ենթագիտակցությունն օգնում է մեզ
Յուրաքանչյուր երաժշտական նոտա մեր մտքում առաջացնում է ռեակցիաների մի ամբողջ շղթա։ Կարելի է ասել, որ տխրության պահերին երաժշտության մեջ զուգընկեր և նույնիսկ զրուցակից ենք գտնում։ Մեր ենթագիտակցությունը պատասխանատու է դրա համար և օգնում է գտնել և կայացնել դժվար որոշում:
Երաժշտությունը մեծացնում է դոֆամինի արտադրությունը, որը չեզոքացնում է տխրությունը։
Բժիշկ և մասնագետ Վալորի Ն Սալիմփուրը Տորոնտոյի Rotman հետազոտական ինստիտուտից/Baycrest կենտրոնից փորձարկել է երաժշտության ազդեցությունը մեր զգացմունքների վրա և պարզել, որ բարձրացնող զգացմունքային երաժշտություն լսելն ազատում է դոֆամին: Այս հորմոնը մեծացնում է հաճույքի զգացումը հաճույքի պահերին։
Մեր ականջները միշտ պատրաստ են երաժշտություն ընդունելու։ Յուրաքանչյուր մշակույթ ունի իր երաժշտական ուղղություններն ու ոճերը: Հետևաբար, դուք գրեթե միշտ ձեռքի տակ ունեք, առանց հանգստյան օրերի և ճաշի ընդմիջումների, կա ինքնազգացողության համընդհանուր դեղամիջոց։
Երաժշտությունը մեզ ուղեկցում է կյանքի բոլոր բնագավառներում, պարզապես անհրաժեշտ է լսել այն և կնկատեք, թե ինչպես կփոխվի ձեր տրամադրությունը։