Ինչու Բրիթնի Սփիրսն իր ծնողների ու քրոջ հետ չի նշի Սուրբ ծնունդը

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր ծնողներին ու քրոջը չի հրավիրի միասին նշելու Սուրբ ծնունդը։ Աղբյուրը հայտնել է, թե տոնի հետ կապված ինչ ծրագրեր ունի ազատություն ստացած աստղը։ Սփիրսը նախընտրում է տոնն անցկացնել փեսացուի՝ Սեմ Ասգարիի եւ երկու որդիների՝ Շոն Փրեսթոնի եւ Ջեյդոն Ջեյմսի հետ։

«Բրիթնին ծրագրում է տոնն անցկացնել միայն Սեմի եւ տղաների հետ ու  նա հավտում է, որ դա կլինի իր կյանքի լավագույն Սուրբ ծնունդը։ Նա ոգեւությամբ զբաղվում է տոնի բոլոր մանրամասներով, այդ թվում դեկորացիաներ, պատրաստություն, նվերների գնում եւ սուրբծննդյան երաժշտություն»,- ասել է աղբյուրը:

Նախոսքով՝ արտիստին տոնական տրամադրություն ստեղծելու հարցում օգնել են սուրբծննդյան երգերը, այդ թվում հենց նաեւ նրա կատարումները։

2021թ․-ի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրել է Սփիրսի հոր՝ Ջեյմիի խնամակալությունը երգչուհու հանդեպ, որը շարունակվում էր 13 տարի։ Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակում էր իր շփման շրջանակը, ստիպում աշխատել, ուժեղ ազդող դեղամիջոց ընդունել եւ թույլ չի տվել հղիանալ։

Բրիթնին արդեն հայտարարել է, որ հենց մայրն է հորը տվել իր նկատմամբ երկարատեւ խնամակալություն ձեւակերպելու գաղափարը։ Երգչուհին կասկած անգամ չունի, որ մայրը կործանել է իր կյանքը:

իշեցնենք, որ 39-ամյա երգչուհին մինչ այժմ անհաջող պայքար է մղել իր հոր՝ Ջեյմի Սփիրսի դեմ, որը 2008 թվականից ստանձնել է դստեր խնամակալությունը՝ վերջինիս անձնական գործերը և 60 միլիոն դոլար արժողությամբ կարողությունը տնօրինելու իրավասությամբ։

Անցյալ տարի դատարանը չէր բավարարել Սփիրսի՝  դստեր նկատմամբ խնամակալությունն ուժեղացնելու մասին հայցը: Դրանից առաջ երգչուհին դատական հայց էր ներկայացրել ընդդեմ հոր խնամակալության իրավունքի, իսկ նրա փաստաբանը շեշտել էր, որ աստղը ելույթ չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի բավարարել նրա միջնորդությունը:

Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ