Ի՞նչ պայմաններում է ապրում 82-ամյա Արտուշ պապը. համացանցում տեսանյութ է տարածվել. Տեսանյութ
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչ պայմաններում է ապրում 82-ամյա Արտուշ Միրզոյանը, ում վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կեսգիշերն անց ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 24-ին իրավապահ մարմինները թույլ չէին տվել Արտուշ Միրզոյանին բարձրանալ Ծիծեռնակաբերդ՝ հաշվի առնելով պարետատան սահմանափակումները:
Ովքեր հնարավորություն ունեն և կարող են խնդրում ենք օգնել Արտուշ Պապիկին։ Մենք այսօր այցելեցինք Արտուշ պապիկի տուն։ Սիրելի ընկերներ լայվի նպատակը այն է, որ բոլորդ տեսնեք այս բարի պապիկի պայմանները և ովքեր կարող են թող օգնեն Արտուշ պապիկին։ Կխնդրեմ տարածեք լայվը և ովքեր հնարավորություն ունեն և կցանկանան օգնել թող գրեն մեր ֆեյսբուքյան էջին մենք կտրամադրենք կոնտակտներ։
Մանրամասները դիտեք հետևյալ տեսանյութում.