Երևանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայությունները կհամարվեն հարգելի

«Փետրվարի 13-ին քաղաքապետին դիմել էի հիվանդության համար տրվող հարգելի բացակաների սահմանափակումը վերանայելու առաջարկով (մեկնաբանություններում զետեղում եմ գրությունը)։

 

Եվ ահա, արդեն ունեմ պատասխանը։ Առաջարկը մերժվել է։ Այդուամենայնիվ, պատասխանի մեջ հստակ նշվում է, որ «նախադպրոցական ուսումնական հաստատությունների պատասխանատուներին հանձնարարվել է մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններն այս շրջանում համարել հարգելի՝ հաշվի առնելով սեզոնային հիվանդությունների հանգամանքը»։

Այս մասին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Եվ անկախ ամեն ինչից, միշտ հիշեք, որ ՀՀ սահմանադրությամբ և օրենսդրությամբ է ամրագրված, որ յուրաքանչյուր երեխա ունի կրթության իրավունք։ Եթե որևէ երեխայի հարգելի բացակաների հետևանքով դուրս կթողնեն մանկապարտեզից, դիմեք համայնքի քաղաքապետարան, մարզերի դեպքում՝ նաև մարզպետարան, ԿԳՄՍ նախարարություն»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!