Երբ  Սերժիկն ասում էր՝ մենք պատրաստ ենք 7 շրջան վերադարձնել քաղցր խոսքի դիմաց, սա չէր ամաչում և հիշում, որ հայ է…Հմի հիշել է, որ հայ է

Երբ  Սերժիկն ասում էր՝ մենք պատրաստ ենք 7 շրջան վերադարձնել քաղցր խոսքի դիմաց, սա չէր ամաչում և հիշում, որ հայ է…Հմի հիշել է, որ հայ է

«Պաշտպանվեք և Աստված կօգնի ձեզ

Երբ գյալմաբեխաբարը Հայաստանի 1 մլրդ դոլարից ավել արժեցող ունեցվածքը հազիվ 100 մլն դոլարի տեղ նվիրեց Կրեմլին, այս անդոնը չէր ամաչում, որ հայ է, երբ Մարտի 1-ին ցուցարարների դեմ բանակ էին հանում, էս անդոնը չէր ամաչում, որ հայ է, երբ Գյումրիում ռուս զինծառայողները մարդկանց էին գնդակшհարում, էս անդոնն էլի չէր հիշում, որ հայ է, երբ Սերժիկն ու յուր զանգուլակներն ընտրություններ ու սահմանադրություն էին նկարում, էս անդոնը նորից չէր ամաչում, որ հայ է, երբ նույն Սերժիկն ասում էր՝ մենք պատրաստ ենք 7 շրջան վերադարձնել քաղցր խոսքի դիմաց, էս անդոնն անամոթ գժվում էր:

Այս մասին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում է գրել:

Հմի հիշել է, որ հայ է: Մեկ էլ երևի քեֆերի ժամանակ, երբ շատ են լցնում, Մասիս սարը վերադարձնելու մասին կենացի կեսին է հիշում, որ հայ է: Սրա պես լիքը անդոններ կան տարբեր պետհամարանիշերով և, մանավանդ, Կրեմլի կողքուբոլորը:

Ուզում եմ դիմել մերոնց, որ էդ անդոնների ազգանունների վերջին յանով են նույնականացնում հային ու հայությունն ու մի ախուվախ կապում, թե բա հայը սենց ասաց, նենց ասաց: Նաիրի Հունանյանն էլ «յան»-ով ավարտվող ազգանուն ունի, Կասյանն էլ, Մուսայելյանն էլ, է հետո՞, այ Մուղդուսին յան-ով ավարտվող ազգանուն չուներ, շատ ստոր մարդ էր… Ժամանակն է ելնել այդ մանկամտական հոգեխարազանումից, երբ հայ լինելու հանգամանքը նույնականացվում է հայաստանասիրության կամ Հայաստանի հանդեպ հարգանքի հետ, երբ մեկը որոշում է մյուսի ազգային ինքնությունը, հետո դրա վրա կառուցում ինչ-ինչ հույսեր և աղետներ, վարկածներ և խարդավանքներ, երբ ազգերին վերագրում են բարի կամ չար որակներ, երբ մարդուն նույնացնում են ազգի կամ պետության հետ և այլն:

Թե էս տեսակ անդոններին ով է մասնագետի, վերլուծաբանի, փորձագետի, ազդեցիկ հասարակական կամ քաղաքական գործչի տեղ դնում, էդ էլ մի առանձին պատմություն է: Լավ է, որ համացանցն ազատ է մեր երկրում, էդ կոյուղու (որ ոմանք թյուրիմացաբար լրատվամիջոց են ասում դեռ) աղբը երկար չի ապրում և թե ազդում էլ է նոր-նոր ոտնամանները հանած, համացանց մտածների վրա, կարճ է ազդում, մինչև իրենց պատահած առաջին ախմախությունը, օրինակ՝ էս անդոնի բլթոցը: Սիրելի հայաստանյանց բազմաչարչար ժողովուրդ, էս կոնդակով դիմում եմ ձեզ.

-Պաշտպանվեք ոչ միայն թագավիրուսից, այլև ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ից, անցանկալի հղիությունից, թավայի հատակը վառելուց, գրիպից, ազգային սնապարծությունից, ճորտականությունից և ճոռթաբանությունից և Աստված կպաշտպանի ձեզ: Ուրիշ ճամփա չկա: Անրի Թրուայային էլ են հայ համարում, բայց ով է հիշում Լևոն Թորոսյանին»:

Facebook Comments
Գնահատականը
( 9 оценок, среднее 3.44 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!