Երբ Շտապ Օգնության մեքենաները կյանքեր են փրկում, այս տղան ասում է՝ փողոցները փակենք…

Երբ Շտապ Օգնության մեքենաները կյանքեր են փրկում, այս տղան ասում է՝ փողոցները փակենք…

Ահա, թե ինչ կոչով է հանդե եկել Մանուել Մանուկյանը Ֆեյսբուքյան իր էջում:

Սիրելի Հայրենակիցներ, եթե մինչև երկուշաբթի ժողովրդին չտան մեկ տարի վարկային արձակուրդ, պիտի սկսենք համատարած անհնազանդության գործողություններ, մարզերի մեր հայրենակիցներ, պիտի փակենք բոլոր ճանապարհները և մեկ մարդու նման ներկայացնենք մեր պահանջը, բոլորիս պահանջը պիտի լինի մի բան՝ ՄԵԿ ՏԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ, ով շեղվի այս պահանջից, ուրեմն մեզ հետ չի, ժողովուրդ ջան, սա Ձեր երեխայի համար է, հասարակ մարդու համար է, գոնե մի անգամ մեր համար մի բան անենք, հերիք է ինչքան ուրիշների համար պայքարեցինք։ Եթե մենք չստիպենք այս վաշխառուներին խելքի գալ, ոչ ոք չի անի դա մեր փոխարեն, խնթիրը մերն է և պիտի առաջինը հենց մենք յուրաքանյուրս պայքարենք։ Սպասում եմ Ձեր աջակցությանը, ինքնակազմակերպվեք և ամեն մարզից բարձրացրեք Ձեր բողոքի ձայնը, ցույց տվեք Ձեր քաղաքացիական անհնազանդությունը, ստիպեք որ հարգեն ձեզ և հաշվի նստեն Ձեր հետ, ստիպեք որ կատարեն Ձեր պահանջը։

Հ.Գ. Չմոռանաք դիմակները դնել և պահպանել կանոնները։ Ճանապարհները կփակեք սոցյալական հեռավորություն պահելով, մեքենաներով։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ