Առավել տարածված նվերներ են՝ գուլպաներ տղամարդկանց համար և սպասք կանանց: Բայց արդյոք ճիշտ ենք անում, երբ նման բաներ ենք նվիրում: Հին հավատալիքներն ասում են, որ ոչ: Նվերները պետք է այլ էներգիա ունենան: Այս նյութում կգտնեք վատ նվերների մի ամբողջ ցուցակ:

Ժամացույց
Նման նվերը շատ երկրներում պատվաբեր չէ: Հատկապես նման նվեր չեն սիրում չինացիները: Նրանք կարծում են, որ նվիրած ժամացույցներով հաշվում են մարդու մահը: Մենք ժամացույցի հետ կապված այդքան սնահավատ չենք, սակայն ասում են, որ այն վեճ է բերում:

Դանակներ
Եվրոպական ժողովուրդները դա շատ վատ նշան են համարում: Ըստ նրանց, դա դժբախտություն է բերելու տուն: Լատինական երկրներում կարծում են, որ կտրող առարկան նշանակում է հարաբերություննը խզելու ցանկություն:
Գուլպաներ

Ասվում է, որ կինն ամուսնուն չպետք է գուլպա տա, քանի որ վերջինս կարող է տանից գնալ:
Սակայն որոշ կանայք այդ նշանն օգտագործում են իրենց օգտի համար ՝ սկեսուրներին դրդում են որդիներին գուլպաներ տալ, որպեսզի նրանց ամուսինները դուրս գան մայրերի ազդեցության տակից ։
Գիրք
Ինչպես ասում են՝ գիրքը լավագույն նվերն է: Սակայն ըստ հավատալիքների, դա ինքդ քեզ պետք է նվիրես, իսկ եթե նվիրում ես սիրելիիդ, ապա բաժանման նշան է: