Այսօր «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի ծննդյան օրն է:
Այս առիթով վերջինս հրապարակում է արել, որտեղ տորթ է`վրան մոմեր: Լուսինեն ինստագրամյան թրենդային հոլովակներից է ներկայացրել, որտեղ մոմերը 28 են, իսկ երբ փչում է դրանք, մոմերը «վերածվում են» 38-ի, և իր կողքին են հայտնվում ամուսինն ու երեխաները:
Посмотреть эту публикацию в Instagram
«Կնոջ գեղեցկությունը չի կարող ստանդարտներ ունենալ։ Նա գեղեցիկ է, երբ սիրում է ինքն իրան այնպիսին, ինչպիսին որ կա, ինքնավստահ է իր մարմնում և ներդաշնակ է իր մտքերի հետ։ Դու քեզ սիրիր և հարգիր ու կտեսնես, որ ոչ ոք չի կարող քեզ քննադատել», — գրել է գեղեցկուհին։
Երբեք որևէ խնդիր չենք ունեցել: Ամուսնուս մայրիկը՝ Կարինեն, «նեղանում» է, երբ ասում են, որ իմ սկեսուրն է: Նա ասում է՝ մի ասեք սկեսուրն է, ես իր ընկերուհին եմ: Իսկապես, մեզ մոտ շատ ջերմ ու ընկերական հարաբերություններ են: Ոչ մի վայրկյան հարս-սկսեսուր հարաբերությունների մեջ չենք մտել, միայն ընկերական, հարցազրույցներից մեկում՝ անդրադառնալով հարս-սկեսուր հարաբերություններին, ասել էր Լուսինեն: