Ես չեմ վախենում փորձարկումներից. տեսեք թե ինչպես է անճանաչելի դարձել Լարիսա Դոլինան

66-ամյա Լարիսա Դոլինան բյութի-կերպարանափոխում է կատարել։ Երգչուհին խոստովանել է, որ իրեն չի վախեցնում իմիջի փոփոխությունը ։

Երգչուհին վերջին ժամանակները շատ է փոխվել: Դերասանուհուն հաջողվել է ազատվել ավելորդ կիլոգրամներից, և այժմ նա երիտասարդ ու թարմ տեսք ունի: Փոփ  աստղը  հաճույքով փորձում է ընդգծող հագուստ և փորձարկումներ է կատարում դիմահարդարման և վարսահարդարման մեջ:

Այս անգամ աստղը ներկայացել է  թխահեր կերպարով։ Լարիսան հագել է երկար զմրուխտ զգեստ, որն ընդգծել է նրա քնքշությունը և պատկերին  ավելացրել է զարդեր:

Նրա աչքերն ընդգծվել են մուգ ստվերաներկով, իսկ շրթունքների համար ընտրել է բորդոն:Աստղային կերպարանափոխությունն առաջինը գնահատել են շոու-բիզնեսի ներկայացուցիչները։

Երկրպագուներընույնպես Դոլինայի հասցեին հաճոյախոսություններ են արել: Նրանք նշում են, որ երգչուհին շշմեցնող տեսք ունի, այս կերպարանափոխությունն էլ հրաշալի են համարում: Նրանք նաև հավելել են, որ այն մի քանի տարով երիտասարդացրել է աստղին:

«Ես երբեք չեմ վախեցել փորձարկումներից։  Դրանք  տեղի են ունենում իմ կյանքում ոչ միայն երաժշտության, այլև իմ  կերպարի հետ: Ես վստահել եմ պրոֆեսիոնալներին»,-անկեղծացել է երգչուհին և նշել, որ գոհ է արդյունքից:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ