Լրագրող, հաղորդավարուհի Արուսիկ Տիգրանյանն ինսթագրամի իր էջում լուսանկար է տեղադրել, որին կից գրել է.
«Հետո ֆայմեցի` սեղանը հավաքեմ, էն էլ արդեն նկարը սիրուն չեղավ:
Երկու օր առաջ ես ու Հարութը մտածում էինք` մի տեղ գնանք. համ առիթ կար, համ էլ վաղուց միասին ժամանակ չէինք անցկացրել: Ուզում էինք Դիլիջան, հետո` Թբիլիսի: Բայց մտածեցինք, որ նույն ժամանակն ու գումարն ա տանելու, եթե գնանք ցանկացած մի տեղ ուղիղ չվերթով նոր լոուքոսթ ավիաուղադրողներով: Տենց առանց բագաժ, մի-մի ուսապարկով թռանք Վիլյնուս:
Էնքաաան հավես ա անցնում, էնքան երջանիկ եմ մի տեսակ: Շատ ավելի, քան վերջին ուղևորությանս ժամանակ` դեպի ավելի թույն տեղեր:
Երկար մտածեցի, ու հասկացա, որ պատճառը սպասելիքներն են: Երբ որ կյանքից սպասում ես անմոռանալի պահեր, նույնիսկ եթե միջինից լավ պահեր ունենաս, մեկ ա` վատ ա թվալու: Իսկ երբ ընդհանրապես չես ակնկալում որևէ բան, ամեն փոքր նվեր երջանկացնող ա:
Էդպես էս փոքր, չառանձնահատուկ հետսովետական ու նորեվրոպական քաղաքը իրա անկանխատեսելի ու չպլանավորված լինելով մեզ էնքան դուր եկավ, որ որոշեցինք երկարացնել տոմսերն ու ֆռֆռալ կողքի չպլանավորված երկրներով »:
Հիշեցնենք, որ Արուսիկ Տիգրանյանի ամուսինը Onex-ի համահիմնադիրներից է: Նրանք ամուսնացել են 2020 թվականին: Արուսիկը դերասան Ազատ Գասպարյանի թոռնուհին է: Արուսիկը հայտարարեց, որ հեռանում է հեռուստաէկրաններից: Նա վերջերս մեկնել էր Իսպանիա՝ մասնակցելու դսընթացների:
Посмотреть эту публикацию в Instagram