Բանանով այս մասկան հրաշքներ է գործում. ահա թե ինչպես է ազդում մաշկի վրա

Կրճատել կնճիռները  և կանխել դրանց առաջացումը կօգնի կանոնավոր խնամքը:Տնային դիմակները կնճիռների առաջացումը կանխելու  և արդեն գոյություն ունեցողները նվազեցնելու հիանալի միջոց են: Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս ավելի հաճախ  օգտագործել մրգային դիմակներ, դա հեշտ է օգտագործել, չի պահանջում  բարդ բաղադրիչներ:

Մրգերն օգտակար են մաշկի համար, դրանցում շատ օգտակար նյութեր կան, վիտամիններ։ Օրինակ, բանանով դիմակները մաշկը ձգում են, այն հարմար է ցանկացած մաշկի համար. Ալերգիկ ռեկցիաներ էլ չեն առաջացնում:

Կան մի քանի առավելություններ բանանով դիմակների համար: Օրինակ խոնավեցնում են մաշկը, հարթեցնու կնճիռները, խորը մաքրում է մաշկը: Ամեն դեպքում մի փոքր քանակությամբ ստուգեք, թե ինչպես է մաշկն ընդունում այն:

Անհրաժեշտ է մեկ բանանը, ոչ սևացած, այնպես տրորել, որ դառնա պյուրեի նման: Ստացված խյուսին ավելացնել 3 ճաշի գդալ մեղր և մեկ ձվի սպիտակուց: Այն լավ խառնել, այնպես, որ ստացվի միատարր զանգված և միանգամից քսել դեմքին:

Եթե  ստացված զանգվածից ավելանու է, կարող եք այն քսել ձեռքերին, դեկոլտեի շրջանում: Այն կարելի է պահել 30 րոպե: Դրանից հետո դիմակը պետք է լվանաք տաթ ջրով: Դրանից հետո չմոռանաք դեմքին սնուցող կրեմ քսել: Ավելի լավ է ընտրեք խոնավեցնող կրեմ:

Դիմակը ավելի լավ է անցկացնել կուրսով ՝ մեկ օր ընդմիջումներով: 10 կուրս անելուց հետո, կարող եք դադարեցնել: արդյունքը տեսանելի կլինի երկրորդ, երրորդ կուրսից հետո: Դիմակները կարելի է պարբերաբար անել, բայց ոչ շատ հաճախակի:

Այս դիմակը բարենպաստ ազդեցություն է ունենում մաշկի վիճակի վրա, այն երիտասարդացնում է, բարելավում է տեսքը:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ