Բայց այ Արամոներ, ու՞ր էիք դուք, երբ էդ նույն բելա-ռիտաները ձեզ մարդ սարքողին՝ ստրկացրել, ունեզրկել, նվաստացրել ու դարձրել էին վտարանդի.Ինչա՞ Արամոներ սովոր ե՞ք, որ գլխներիդ հա տան

Բայց այ Արամոներ, ու՞ր էիք դուք, երբ էդ նույն բելա-ռիտաները ձեզ մարդ սարքողին՝ ստրկացրել, ունեզրկել, նվաստացրել ու դարձրել էին վտարանդի.Ինչա՞ Արամոներ սովոր ե՞ք, որ գլխներիդ հա տան

ՊԱԼԱՏԱԿԱՆ ՍԱԶԱՆԴԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ.

Պալատական սազանդար, մազանդար Արամո ու Արամոներ, ՀՀ քաղաքացին ձեզ՝ ձեր չափով ընդունել, հարգել, սիրել կամ չի սիրել ձեր բնատուր շնորհքով, արվեստով, դուք մարդ եք դարձել, ճանաչում ձեռք բերել, դղյակներ, թույն ավտոներ, բարեկեցիկ կյանք ունեցել, հետո դարձել նաեւ պալատականներ ոչ թե ձեր ռիտաների, բելաների ու նրանց նմանների շնորհիվ, այլ հասարակ ՀՀ քաղաքացու, հասարակ հանդիսատեսի, ակընդրի ու ունկընդրի շնորհիվ, նրա միջոցով.

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Հովհաննիսյանը:

Բայց այ Արամոներ, ու՞ր էիք դուք, երբ էդ նույն բելա-ռիտաները ձեզ մարդ սարքողին՝ ստրկացրել, ունեզրկել, նվաստացրել ու դարձրել էին վտարանդի.երբ ժամանակին գնում էիք ռիտաների կողքերը ֆռֆռում, տիրոջը հավատարիմ տուզիկի նման պոչը խաղացնում, բա՞ չէիք մտածում մի բան էլ, է՜ն հասարակ քաղաքացու մասին ասենք, որ լավ չեն, որ մի քիչ էլ պետության մասին մտածեք, որ մենակ մեզ մի կանչեք դոլլարային կապոցները շպրտեք դեմքներիս, որ կլկլոցներս լսեք, որ էդ դոլլարները թողեք բյուջեում, քանդված, բազմաթիվ հարվածներից սպիացած երկրիս, բազմաչարչար ժողովրդիս համար ՄԻ ԼԱՎ ԲԱՆ ԱՐԵՔ.

Սազանդարիկ, արվեստագետիկներ, ի՞նչն էր պատճառը, որ պապանձվել էիք.ռոբներն ու սերժերը իսկապես տենց լավ էին՞ կառավարում երկիրը, տենց բարեկեցություն էի՞ն ապահովվել ԺՈՂՈՎՐԴԻՍ համար, թե՞ վախենում էիք, որ ձեր պոչերը կկտրեն ու էլ չեք կարող խաղիկներ տալ.այ էդ ժամանակ, կառավարությունից, շմայս մանվելներից, լեդի թոխմախներից, լֆիկ նեմեցներից, մուկ կռիսներից, ու է՜ն մյուսներից խ՞ի չէիք դժգոհում, որպես ժողովրդի մի մասնիկ, խ՞ի չէիք բարձրաձայնում է՜ն համատարած փալանի, թալանի, սպանությունների, ձախողված դիվանագիտության, կեղծ դատական համակարգի, եւ մնացյալների մասին, որ տիրում էր, թե՞ էդ նշածս կառավարություններն ու ցմփորիկ պատգամավորները, տենց զիլ օրենքներ էին ընդունում.

Հա ճիշտա ընդունում էին, բայց միայն իրանց համար, այո՛ իրանց համար, այլ ոչ թե նաեւ ձեր.

Հիմա ազատություն եք ստացել, հիմա վայելում եք արվեստագետի անսպառ անկախությունը, փոխանակ, որպես ժողովրդի, ՀՀ քաղաքացու մի մասնիկ դուք էլ նեցուկ լինեք ներկայիս իշխանությունների, կառավարության որդեգրած հայրենանվեր, պետությանը նվիրված գործունեությանը, մի բան էլ դժգոհում ե՞ք, մի բան էլ հաթաթա եք տալի՞ս, թե արա՛ դուք ով եք, որ ինձ ասեք սենց մի արա, նենց արա.

Ինչա՞ Արամոներ սովոր ե՞ք, որ գլխներիդ հա տան ու վերաբերեն, որպես ստրուկի, չե՞ք ուզում ապրել լիարժեք մարդավարի կյանքով.

Հա ճիշտա կառավարությունն էլ, նոր իշխանություններն էլ կարան սխալվեն, թույլ տան թերացումներ, ընկնեն, վեր կենան, բայց ԻՐԱՆՔ, Արամո՝ քեզ, ինձ, էն մյուսին չեն խաբում, չեն ծեծում, չեն թալանում, այլ փորձում են Հայաստանի Հանրապետության կորացած մեջքը ուղղել, որին այդ օրի գցել են ձեր《սիրելիները》.

 

Թիրախավորելով լեգիտիմ իշխանությանը, թիրախավորում եք ՀՀ քաղաքացուն, արդյո՞ք պատրաստ եք դեմ դուրս գալ ՀՀ քաղաքացու կամքին.

Մի՛ արեք նման բաներ, չեք օգնում մի՛ խանգարեք, ապրեք ձեր արվեստով ու ձեզ ընձեռված երջանիկ կյանքով.

Հ.Գ. Իհարկե սիրելիներս, բոլորդ էլ հասկացաք, որ սա ասում եմ էն արվեստագետներին, ովքեր ամբողջ կյանքում սապոնը ձեռքներին են եղել, եւ փառքից դարձել երախտամոռ.

Facebook Comments
Գնահատականը
( 9 оценок, среднее 4.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ