Առավոտյան մեր հայոց բանակի ասլանները կատարյալ դաս են տվել լկտիացած հակառակորդին, ով համարձակվել էր վիրավորեր հայ զինվորականի. հալալ է տղերքին. Կեցցե Հայոց բանակը…

Առավոտյան մեր հայոց բանակի ասլանները կատարյալ դաս են տվել լկտիացած հակառակորդին, ով համարձակվել էր վիրավորեր հայ զինվորականի. հալալ է տղերքին. Կեցցե Հայոց բանակը…

Ըստ իմ հավաստի աղբյուրների՝ այսօր առավոտյան մեր հայոց բանակի ասլանները կատարյալ դաս են տվել լկտիացած հակառակորդին, ով համարձակվել էր խախտել անդորրն ու վիրավորեր հայ զինվորականի։ Դրան հաջորդում է մեր կողմից կատարյալ ահեղ դատաստան՝ մեր Ոսկեվանի ու Կոթիի դրկից Ղուշչի Այրումներ թուրքաբնակ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական նռնականետային դիրքի վրա։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Տեսանյութում դիրքից բարձրացող սև ծուխը հենց այդ պատժիչ գործողության ընդամենը մի փոքր մասն է։ Ականատեսները վկայությամբ՝ ադրբեջանական դիրք ժամանող շտապ օգնության մեքենաները մի քանիսն են եղել։ Ադրբեջանական կողմը խոսում է ընդամենը մեկ սպանվածի՝ Իբրահիմ Ալեմշահ օղլու Վելիևի մասին, մինչդեռ դրանց թիվը ենթադրաբար ավելին պետք է լինի, դատելով նկարագրված օպերացիայի բնույթից։

Մեծացած լինելով այս տարածքում ու անգիր իմնալով տեղանքը, ու նաև քաջատեղյակ լինելով սահմանի այս հատվածի պատմությունը, վերջին տասնամյակների հիշողությանս մեջ չկա այս օպերացիայի համարժեքը /պատասխան կրակով շատ ենք դասեր տվել, բայց ոչ այս կերպ․․․/, որը պատմում են։ Ու հալալ է տղերքին։ Իհարկե, շան ծեծ կերած հակառակորդը սրանով չի լռելու ու փորձելու է վրեժխնդիր լինել։ Բայց մեր պատժիչ գործողությունը դաժան ուղերձ է պարունակում, որ իսկապես, չափն անցնելու դեպքում մարտական գործողություններ սկսելու դեպքում դրանք ծավալվելու են իր տարածքում, կորուստներն էլ անհամաչափ մեծ են լինելու։ Կեցցե Հայոց բանակը։ Ուժներդ անպակաս, բազուկներդ՝ հզոր, գլխներիցդ էլ մազ չպակասի, տղերք ջան։ Մինչև այս պահը իրավիճակը խախաղ է, բոլորը զգոն են։

Facebook Comments
Գնահատականը
( 16 оценок, среднее 4.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ