Աշխարհում 4 գույնի անձնագիր կա. Ցանկացած երկրի անձնագրի կազմի գույնն ունի որոշակի իմաստ

Իսկ դուք գիտեիք, որ աշխարհում կա ընդամենը 4 գույնի՝ կարմիր, կապույտ, կանաչ,սև,  անձնագիր և ցանկացած երկրի անձնագրի կազմի գույնն ունի որոշակի իմաստ:

Կարմիր անձնագիր

Այս գույնի անձնագիրն  ամենատարածվածն է: Կարմիր անձնագրեր տրվում են ԵՄ երկրներում, և այն երկրներում, որոնք ցանկություն ունեն մտնել ԵՄ կազմի մեջ:

Հավանաբար հենց այս փաստով էլ կարելի է բացատրել այն, որ Թուրքիան, Մակեդոնիան և Լատվիան տարիներ առաջ անձնագրի գույնը կանաչից փոխեցեին կարմիրի։

Բոլիվիայում, Էկվադորում, Կոլումբիայում ու Պերուում տրվում են մուգ կարմիր անձնագրեր։ Կարմիր են նաև Ռուսաստանի, Ճապոնիայի, Սերբիայի, Լատվիայի, Ռումինիայի, Վրաստանի անձնագրերը:

Կապույտ անձնագիր

Այս գույնը խորհրդանշում է «նոր աշխարհ»: Կարիբյան ավազանի շուրջ 15 երկրների անձնագրեր ունեն հենց այս գույնը:

Կապույտ են նաև Հարավային Ամերիկայի երկրների՝ Բրազիլիայի, Արգենտինայի, Պարագվայի անձնագրերը, բացառությամբ Վենեսուելայի, որտեղ անձնագրերը կարմիր գույն ունեն: Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում տրվող անձնագիրը մուգ կապույտ է դարձել 1976 թվականին։

Կապույտ է նաև ՀՀ անձնագիրը:

Կանաչ անձնագիր

Իսլամական պետությունների մեծամասնությունը օգտագործում են կանաչ գույնի անձնագրեր՝ կապված իրենց կրոնում այդ գույնի նշանակությամբ։

Կանաչը եղել է Մուհամմեդ մարգարեի սիրելի գույնը և խորհրդանշում է բնությունն ու կյանքը։ Կանաչ երանգ ունեն նաև Արևմտյան Աֆրիկայի տնտեսական միության երկրները, ինչպիսիք են Նիգերիան, Սենեգալը։

Սև անձնագիր

Սև անձնագիրն ամենահազվադեպն է աշխարհում:  Այս գույնն օգտագործում են Բոտսվանայում, Զամբիայում, Գաբոնայում, Կոնգոյում, Չադայում և այլն:

Գնահատականը
( 15 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ