Ավստրիական դասական «Շտրուդել» աղանդերի բազում բաղադրատոմսեր գոյություն ունեն: Բայց սա միանգամայն յուրահատուկ է:
Աղանդեր շտրուդելը պատրաստվում է ձգվող խմորից ,մրգերի (խնձոր), հատապտուղների (ելակ, կեռաս, հապալաս, ազնվամորի, չամիչ և այլն), կաթնաշոռի (վանիլով) միջուկներով, շտրուդելը պատրաստում են կակաչի սերմերով և դարչինով, ինչպես նաև այլ բաղադրիչներով պատրաստված խմորով։ Բացի դրանից, քաղցր շտրուդելը պատում են բուսական յուղով և շաղում շաքարի փոշիով։
Սովորաբար շտրուդելը մատուցում են տաք վանիլային պաղպաղակով կամ հարած սերուցքով և շոկոլադե օշարակով։
Շտրուդելը հիանալի համադրվում է թեթև սուրճով:
Բաղադրիչներ
շերտավոր խմորեղեն — 500 գր.
բալ (կարելի է սառեցված) առանց կորիզի-500 գր.
ընկույզ-80 գր.
կարագ -1 ճ.գ
շաքարավազ-100 գր.
ձու-1 հատ
եգիպտացորենի օսլա — 1 թ.գ
Պատրաստման եղանակը
Սառեցրած խմորը գրտնակել, որպեսզի ստացվի շատ բարակ շերտ: Տապակի մեջ լցնել կարագը, շաքարավազը կամ մեղրը, կտրատած ընկույզն ու բոլը: Մի քանի րոպե տապակել, այնուհետև լցնել խմորի վրա: այնուհետև փաթաթել և կտրատել: Այն տեղադրել ամանի մեջ և դնել ջեռոցը:
Թխել 200 աստիճանի ջերմաստիճանի տակ 15 րոպե, հանել, վրան շաքարի փոշի շաղ տալ:
Բարի ախորժակ…
Կան շտրուդելի մի քանի տեսակներ
- կարտոֆիլով շտրուդել,
- երշիկով շտրուդել պատրաստված արյունոտ սալով և թթու կաղամբով,
- կաթնային շտրուդել,
- մսով շտրուդել,
- շաքարով շտրուդել,
- սիրտութոքով շտրուդել։
Շտրուդելը հայտնի է բոլոր գերմանախոս երկրներում (ամենատարածվածն են խնձորով, տանձով և կեռասով շտրուդելները), հունգարական, ինչպես նաև չեխական եւ սլավոնական լեզվով խոսող մյուս երկրներում, մասամբ հրեական (եվրոպական հրեական) խոհանոցներում։