Այս բաղադրատոմսով դուք կստանաք համեղ և ախորժելի ապուր

Չկա այնպիսի մարդ, ով չի սիրում համեղ բաներ ուտել, միևնույն ժամանակ դեմ չէր լինի, որ սնունդը գեղագիտական ու ախորժելի տեսք ունենա: գեղեցիկ զարդարված ուտեստը  այն հնարավորինս շուտ փորձելու ցանկություն է առաջացնում:

Ոչ բոլորն ունեն հնարավորություն ճաշելու ռեստորաններում, բայց կարելի է նաև տանը պատրաստել ախերժելի ուտեսներ և զարդարել այն:

Մեծ նշանակություն ունի ապուրի պատրաստման տեխնոլոգիան, որը ռեստորանում զգալիորեն տարբերվում է տան պայմաններում պատրաստվածից։ Այնտեղ բոլոր բաղադրիչները պատրաստվում են առանձին, մեծ մասը և հետո նոր միայն ավելացնում իրար վրա:

Համեղ արգանակ պատրաստելու համար դուք կարող եք վերցնել բրնձով հավի արգանակ, որը պարզ ապուր է , սակայն անմահական համու ունի: Բրնձի մեջ կա օսլա, որը խառնվում է ապուրին:

Որպեսզի ստանաք կատարյալ   ապուր, դուք պետք է հաշվի առնեք խոհարարական մի քանի նրբություններ:

Առաջին հերթին դուք պետք է եփեք հավի արգանակը: Դրա եփման գաղտնիքն այն է, որ այն դնեք ցածր ջերմաստիճանի վրա և եփեք երկար՝ ավելացնելով տարբեր համեմունքներ, այնուհետև այն քամեք:

Այս ընթացքում դուք պետք է կտրատեք բանջարեղենը՝ գազար, սոխ, սխտոր: այնուհետև դրանք լցնում եք արգանակի մեջ և թողնում որոշ ժամանակ եփվի, այնպես որ համերը խառնվեն:

Մինչ բանջարեղենը եփվում է, դուք պետք է կտրատեք մի քիչ կանաչի: այս թուլում կարող եք արդեն ավելացնել բրինձը, որը նախապես արդեն խաշել եք: Այնուհետև երբ արդեն ապուրը պատրաստ է, պետք է վերցնել գազօջախի վրայից, վրան լցնել կանաչին և թողնել քառորդ ժամ հանգստանա: Ի դեպ, սա բոլոր ապուրներին է վերաբերում:

Այս կերպ ապուրն իդեալական է ստացվում:

Բարի ախորժակ…

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ