Այսօր Ապրիլյանի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է.Հրաչի զո հվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը. Հավերժ փառք քեզ Հերո՛ս

Այսօր Ապրիլյանի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է.Հրաչի զո հվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը. Հավերժ փառք քեզ Հերո՛ս

Մարտի 20-ն Ապրիլյան պատերազմի հերոս Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 29 տարեկան:
Հ. Գալստյանը ծնունդով գյումրեցի էր: Դպրոցն ավարտելուց հետո 2003 թվականին ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: 2007 թվականին ուսումն ավարտելուց հետո ծառայության էր անցել Արցախի Մարտակերտի շրջանի՝ Թալիշ գյուղում:

Այս մասին տեղեկանում են Ապրիլյան մարտական գործողությունների  մասնակիցների միության ֆեյսբուքի էջից:

Հրաչը 2016-ին մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին: Ապրիլի 2-ի լույս ապրիլի 3-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում ժամեր շարունակ կռվել է հակառակորդի դեմ, զոհվել հերոսի մահով:


Հրաչի զոհվելուց մեկ ամիս անց՝ մայիսի 6-ին ծնվել է նրա առաջնեկը՝ Անահիտ Գալստյանը:
Հ. Գալստյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն», Արիության մեդալներով:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
error: Content is protected !!